Sunday, 16 06 2024
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում
Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ
21:30
Բայդենը պատրաստվում է օրինական կարգավիճակ առաջարկել ապօրինի ներգաղթյալներին
21:15
«Ռուսաստանին պետք է հրավիրել Ուկրաինայի հարցով հետագա հանդիպումներին». Շոլց
Շվեյցարական «իլյուստրացիա» G7-ի եւ ՆԱՏՕ գագաթնաժողովների արանքում
20:45
Հայտնի է Թրամփ-Բայդեն բանավեճի ձևաչափը
20:30
Իտալիայի վարչապետը կայցելի Չինաստան
20:15
Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկը «չի կարող աշխատել»
Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է. ՀՀ ԿԳՄՍ նախարար
19:45
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո
19:30
Շվեդիան հայտարարել է երկրի օդային տարածքում ռուսական ինքնաթիռի հայտնվելու մասին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Դոյչե Գրամոֆոն» պիտակով ալբոմ թողարկած տարածաշրջանի առաջին նվագախումբն է
Իսրայելական բանակը արձանագրել է Լիբանանից երկու արկի արձակումը
«Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապը վերականգնվել է Ռուսաստանի օգնությամբ». Օվերչուկ
Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ
Լոռու մարզպետն այցելել է Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց
Արցախի կոլաբորանտության էջը պետք է փակվի
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ինչո՞ւ է Հայաստանը մինչև հիմա ՀԱՊԿ անդամ. պատասխանը շատ պարզ է
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից

«Ոչ մի խուճապ չկա. եթե Ջերմուկի սարերի հետևում զորամաս կառուցվեր, ապա առաջինը ՀՀ ՊՆ-ն կիմանար»

«Մեր մարզում չկան խուճապային տրամադրություններ։ Չգիտեմ, թե էդ լուրերը ովքեր են տարածում, բայց փաստացի իրականություն է, որ ոչ Ջերմուկ համայնքի, ոչ էլ հարակից համայնքներում խուճապային ոչ մի բան չկա։ Եթե նման բան լիներ, առաջինը ես տեղյակ կլինեի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ համացանցում և տարբեր լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվում, նաև տեսանյութ էր տարածվել, որտեղ իբրև երևում է՝ ինչպես են ադրբեջանական մեծաթիվ զորքերը կուտակվում դեռևս չհստակեցված հայ-ադրբեջանական սահմանին, ըստ տեղեկությունների՝ Քելբաջարում, Ջերմուկի մոտ գտնվող սարերում, զորամաս կառուցելու նպատակով։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են տասնյակ «Կամազ» մակնիշի բեռնատարները շարվել, իսկ մի քանի կմ հեռավորության վրա հայկական կողմը հետևում է ադրբեջանական ԶՈՒ-ի բոլոր գործողություններին։

Վայոց ձորի մարզպետը ասաց, որ ինքը նայել է այդ տեսանյութը, դրանում էլ խուճապի որևէ պատճառ չի տեսնում. «Համենայնդեպս պարզ չէ, թե դա որտեղ է նկարվել, երբ, ինչ պայմաններում։ Դա Ջերմուկ համայնքի հետ կապ չունի, համայնքից շատ հեռու է, քանի որ ակնհայտ երևում է, որ դա համայնքային տարածք չէ՝ սարեր, ձորեր են։ Հստակ չգիտենք, թե դա որտեղ է նկարվել։ Իսկ եթե Ջերմուկի սարերի հետևում զորամաս կառուցվեր, ապա առաջինը ՊՆ-ն կիմանար իր ստորաբաժանումներով, ու անմիջապես մենք էլ կիմանայինք, քանի որ ես ամեն օր այնտեղ եմ լինում ու ամեն րոպե հեռախոսակապի մեջ եմ հրամանատարների, գնդի հրամանատարների և քաղաքային իշխանությունների հետ։ Կրկնում եմ՝ եթե ինչ որ բան լիներ, առաջինը մենք կիմանայինք»,-ասաց մարզպետը՝ հավելելով, որ նույնը կարող են հաստատել նաև բնակիչները։

Մարզպետի խոսքով՝ լարված ժամանակահատված է, ով ինչ գտնում, ինչ տեսանյութ գտնում, հանրայնացնում է՝ առանց օբյեկտիվ վերլուծության, ինչն էլ ավելի է լարում իրավիճակը: «Ես չեմ կարող ասել՝ դա միտումնավո՞ր է արվում, թե՞ ոչ, բայց նույն բնակիչներն էլ մամուլում, տարբեր կայքերում նման տեսանյութեր տեսնելուց են խուճապի մատնվում, սկսում եմ մտածել՝ կարող է դա իրականություն է։ Համենայնդեպս, ես կարող եմ ասել այն, ինչ օբյեկտիվ իրականության մեջ առկա է»,- ընդգծեց մարզպետը։

Զառիթափի համայնքապետ Սիմոն Բաբայանը ևս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ոչ մի խուճապ չկա իրենց համայնքներում։ «Ես ամենօրյա շփման մեջ եմ համայնքների բնակիչների հետ։ Ոչ Զառիթափում, ոչ մի համայնքում խուճապ չկա։ Չգիտեմ՝ այդ լուրերը միտումնավո՞ր են տարածվում, թե՞ ոչ, բայց կարճ կարող եմ ասել, որ նման բան չկա։ Ամեն ինչ հանգիստ է, և իրավիճակը վերահսկողության տակ է»,- ասաց Բաբայանը։

Նշենք, որ նույնաբովանդակ լուրեր են տարածվում նաև Գեղարքունիքի մարզի վերաբերյալ։ Մարզի ղեկավար Գնել Սանոսյանը ևս հերքում է մարզի արևելյան, մասնավորապես՝ Ջիլ, Փամբակ, Դարանակ գյուղերի ուղղությամբ որոշ հատվածներ, դիրքեր հակառակորդին զիջելու մասին տարածվող տեղեկությունները: «Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր և լրատվամիջոցների ներկայացուցիչներ այսօր ևս շարունակել են տարածել կեղծ տեղեկատվություն՝ այս անգամ էլ, թե իբր Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ, դիրքեր արևելյան մասում մասնավորապես՝ Ջիլ, Փամբակ, Դարանակ գյուղերի ուղղությամբ զիջվելու են թշնամուն։ Նշված լուրը նույնպես չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ զինված ուժերը բոլոր ուղղություններով կատարում են իրենց առջև դրված խնդիրները»,- նշել է Սանոսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա իր տեսաուղերձում անդրադարձավ այս կեղծ լուրերին. «Բացի սահմանային խնդիրներից, այս օրերին մենք առերեսվում ենք նաև տեղեկատվական անվտանգության խնդիրների հետ։ Հայտնի ուժերը տեղեկատվական ահաբեկչության մի իսկական գործընթաց են սկսել Հայաստանի և Հայաստանի ժողովրդի դեմ։ Տարածվում են ամենատարբեր սուտ և կիսասուտ տեղեկություններ, որի իմաստը մեր ժողովրդի մոտ տագնապի զգացումը խորացնելն ու խուճապ ստեղծելն է։ Շատ կարևոր է, որ հանրությունը ևս կարողանա տարբերակել ճիշտ տեղեկությունը սուտ տեղեկությունից։ Բանը հասել է այնտեղ, որ լուրեր են շրջանառվում, թե կառավարությունը Սյունիքը, Սևանը կամ Ջերմուկը զիջել է Ադրբեջանին։ Սա տեղեկատվական պատերազմ է, և մենք հակազդեցության հստակ միջոցներ ենք ձեռնարկելու։ Եվ որևէ մեկը չպետք է կասկած ունենա, որ Հայաստանի սահմանների անխախտելիության սկզբունքը պաշտպանված է հուսալիորեն»,- ասաց վարչապետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում