Իրանի դատարանը 9 տարի ազատազրկման է դատապարտել բրիտանա-իրանական գիտնական Քամիլ Ահմադիին: Այս մասին կիրակի օրը հաղորդել է Tasnim լրատվական գործակալությունը:
Գիտնականը մեղադրվում է քայքայիչ գործունեության և գույքի ապօրինի ձեռքբերման մեջ:
Գործակալության տվյալներով՝ գիտնականը ՄԱԿ-ին նաև Իրանում մարդու իրավունքների պահպանման հետ կապված զեկույցներ է ուղարկել, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Իրանական վարկածի համաձայն, Ահմադին սոցիոլոգ-հետազոտողի իր կարգավիճակն օգտագործել է որպես ապօրինի գործողություններ կատարելու թաքստոց:
Ազատազրկումից բացի, մեղադրյալը պետք է 600,000 եվրոյի չափով տուգանք վճարի:
Իր հերթին, Reuters- ը հայտնում է, որ Ահմադին ձերբակալվել էր 2019-ի օգոստոսին: Մի քանի ամիս անց նա գրավի դիմաց ազատ էր արձակվել:










































