Ավելի քան 820 փախստականներ վերադարձել են իրենց տները Լեռնային Ղարաբաղում, տեղաշարժի անվտանգությունն ապահովել են ռուսական խաղաղապահները, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով այսօր տեղափոխվել է 825 մարդ։ Ավտոբուսների շարժումն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի եւ ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ», – ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ռուսական խաղաղապահների կողմից իրականացվում է իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն 23 դիտակետերում:












































