Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը մեկնաբանել է Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի տարածքում երեկվանից ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ վերջին բախումներից հետո դրությունն այժմ կարգավորվել է:
Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, գեներալը նշել է, որ դեկտեմբերի 11-ին՝ Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերի շրջակայքում, խախտվել է հրադադարի ռեժիմը։ Ռուսական խաղաղապահ զորախմբի գործողությունների արդյունքում խախտումը ճնշվել է:
«Ներկայումս իրավիճակն այդ տարածաշրջանում կայունացել է: Ռուս խաղաղապահները մշտապես հետևում են իրավիճակին և փոխգործակցում են հայկական և ադրբեջանական կողմերի հետ»,- ասել է հրամանատարը:












































