Փարիզի մերձակայքում գտնվող Էնթոնի քաղաքում շիզոֆրենիկ տիպի լուրջ հոգեկան խանգարումներով տառապող անհայտ տղամարդը հարձակվել է մարդկանց վրա և վնասվածքներ հասցրել նրանցից մի քանիսին, հաղորդում է Figaro-ն:
Ըստ պարբերականի, չարագործը ձերբակալվել է: Հարձակման հետևանքով տուժել է երեք մարդ, նրանք հոսպիտալացվել են: Միջադեպի հետևանքով զոհեր չկան:
Ոստիկանությունը կարծում է, որ հարձակումն ահաբեկչական կամ հանցավոր բնույթ չունի, քանի որ հայտնի է, որ հարձակվողը տառապում է լուրջ հոգեկան խանգարումներով:









































