ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հռչակագիր, որով ճանաչում է Արևմտյան Սահարայի նկատմամբ Մարոկկոյի ինքնիշխանությունը: Այս մասին նա հայտարարել է իր Twitter-ում:
ԱՄՆ առաջնորդը հիշեցրել է, որ Մարոկկոն Միացյալ Նահանգների կողմից ճանաչվել է դեռ 1777 թվականին:
«Ուստի տեղին է, որ մենք ճանաչել ենք նրանց ինքնիշխանությունը Արևմտյան Սահարայի նկատմամբ»,- գրել է Թրամփը:
Նա նաև նշել է, որ Մարոկկոյի «լուրջ, համոզիչ և իրատեսական» առաջարկը ինքնավարության վերաբերյալ հանդիսանում է «կայուն խաղաղության և բարգավաճման արդար և երկարաժամկետ լուծման միակ հիմքը»:








































