Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքը:
«Հայաստանում չի եղել որևէ իշխանություն, որը չխոսի և չձգտի խնդրի փոխզիջումային լուծման: Այնուհանդերձ, Բաքուն երբեք չի ձգտել խաղաղության, այլ մեզ հետ խոսել է սպառնալիքի, թշնամանքի լեզուներով և ունեցել է նկրտումներ ոչ միայն Արցախի, այլև ՀՀ տարածքի նկատմամբ»,- հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Տաթև Հայրապետյանը:
«Մենք չենք բնաջնջվել, կանք և ապրում ենք մեր անմահացած և կենդանի հերոսների բացառիկ նվիրումի շնորհիվ: Մեզանից շատ խաղաղության ձգտող ժողովուրդ հազիվ թե լինի, բայց մենք ձգտում ենք արժանապատիվ խաղաղության, և այդ խաղաղությունը պետք է հիմնված լինի տարածաշրջանային կայունության վրա, և բոլոր կողմերը պետք է շահագրգիռ լինեն այդ խաղաղության մեջ: Խաղաղությունը պետք է կառուցվի պետական շահի և ազգային արժանապատվության հիման վրա: Մենք այդ պատգամը ունենք նաև մեր հերոսներից»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:











































