Դեկտեմբերի 9-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 144066 դեպք, որոնցից 120532-ը` առողջացած, 2393-ը` մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը 601 է:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 20540 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 535833 թեստավորում:
Այսպիսով` դեկտեմբերի 9-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 1138 դեպք, 21 մարդ մահացել է։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Նախօրեին կատարվել է 3306 թեստավորում։








































