ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կոչ է անում քաղաքացիներին դեկտեմբերի 8-ին ժամը 17:00-ից դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բողոքի ակցիաները: Սաղաթելյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Հայրենիքի փրկության շարժման» անունից հանդես կգանք հայտարարությամբ և կներկայացնենք մեր հետագա անելիքները»,- գրել է Սաղաթելյանը:
«Հայրենիքի փրկության շարժում»-ը դեկտեմբերի 8-ին տվել է մեկնարկը քաղաքացիական անհնազանդության բողոքի ակցիաների` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Այն ձևավորվել է ընդդիմադիր 16 կուսակցությունների համագործակցությամբ։ Վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։








































