Monday, 15 06 2026
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
18:00
Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր

Փայլուն հաղթանակ․ Հայաստանի հավաքականի վստահ քայլը դեպի եվրոպական ֆուտբոլի էլիտա

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը տպավորիչ հաղթանակ տարավ Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆի առաջին խաղում։ Վառնայում տեղի ունեցած մրցավեճում մեր ազգային թիմը խոշոր 4։0 հաշվով առավելության հասավ Բուլղարիայի նկատմամբ։ Մեր ֆուտբոլիստներից դուբլի հեղինակ դարձավ Համլետ Մանուկյանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Դավիթ Ասլանյանն ու Վլադիմիր Սանոյանը։ Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիրը պետք է վիճարկեր այս տարվա ապրիլին։ COVID-19-ի համավարակով պայմանավորված սակայն հանդիպումները հետաձգվել էին: ՈՒԵՖԱ-ի մեկ այլ որոշմամբ թիմերի միջև 2 հանդիպումները պետք է կայանային նոյեմբերի 5-ին և 8-ին Վառնայում:

Կրկին կորոնավիրուսի համավարակի պատճառով այդ հանդիպումները ևս հետաձգվել էին։ Նշենք, որ, նախատեսվածի համաձայն, մեր հավաքականը անցումային հանդիպումը պետք է անցկացներ տանը և դրսում ձևաչափով։ Փաստորեն, մեր հավաքականը զրկվել էր սեփական հարկի տակ խաղալու հնարավորությունից, բայց․․․։ ՈւԵՖԱ-ն ըստ էության նվեր էր մատուցել Բուլղարիային, որը երկու երկու հանդիպումները անց է կացնում տանը։ Երեկվա խաղում Հայաստանի ազգային թիմը ֆորմալ առումով հյուրընկալվողի դերում էր։ Այսինքն, մեր ֆուտբոլիստը դե ֆակտո և դե յուրե վստահ հաղթանակ են տարել հյուրընկալվող թիմի կարգավիճակում։ Պատասխան հանդիպումը կայանալու է երկու օր անց։ Հայաստանի ազգային հավաքականը 4 գնդակի տարբերությամբ չպարտվելու դեպքում պատմության մեջ առաջին անգամ դուրս կգա Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։ Մեր հավաքականին երբևէ չէր հաջողվել հաղթահարել ընտրական ենթախմբի արգելքը։ Հիմա մեզ ընդամենը կես քայլ է բաժանում մեծ հաղթանակից։ Մենք մեկ ոտքով արդեն Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում։ Նշենք, որ երեկ մեր ֆուտբոլիստները ցուցադրեցին, գրագետ և բալանսավորված ֆուտբոլ։

Ողջ հանդիպման ընթացքում Հայաստանի հավաքականը թելադրող դերում էր և վերահսկում էր գնդակը։ Ֆուտզալում սեփական դարպասն անառիկ պահելը առաջին հերթին խոսում է կազմակերպված և տակտիկակպպես գրագետ գործելու մասին։ Չցանկանալով ժամանակից առաջ ընկնել, այուամենայնիվ հարկ ենք համարում փաստել, որ Հայաստանն այսօր ունի ֆուտզալի կայացած և մարտունակ հավաքական, որը պատրաստ է շարունակել պայքարը եվրոպական էլիտայում։ Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը բարձր որակների մասին համոզվել էինք դեռևս խմբային փուլում։ Ի տարբերություն Բուլղարիայի՝ Հայաստանի հավաքականը որակավորման փուլում ընդգրկված էր շատ ավելի ուժեղ խմբում։ Հիշեցնենք, որ առաջին խաղում Հայաստանը լուրջ դիմադրություն ցույց տալով՝ 2։5 հաշվով զիջել էր Բելգիայի բավական ուժեղ հավաքականին, այնուհետև 3։1 հաշվով առավելության հասել Չեռնոգորիայի նկատմամբ։ Վճռորոշ 3-րդ տուրում երկրորդ հորիզոնականն ապահովագրելու համար մերոնց անհրաժեշտ էր առավելության հասնել ենթախմբի ընդգծված հետնապահ Շոտլանդիայի նկատմամբ։ Այս հավաքականն առաջին տուրում Չեռնոգորիային 9։2 հաշվով զիջելուց հետո երկրորդ տուրում 7։3 հաշվով զիջել էր Բելգիային։

Մեր հավաքականի հաղթանակը կասկած չէր հարուցում։ Բուքմեյքերները Հայաստանի հաղթանակի համար սահմանել էին 1.05 գործակից, բայց… Մեր ֆուտբոլիստները անսպասելիորեն ցուցադրեցին թույլ ֆուտբոլ։ Հաղթանակի նկատմամբ վստահությունն ուղղակի թույլ չտվեց Հայաստանի հավաքականին տրամադրվել և խաղալ գոնե իր հնարավորության սահմաններին մոտ։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2։ Ընդ որում, շոտլանդացիները երկու անգամ առաջ անցան հաշվի մեջ, և մերոնք հետապնդողի դերում էին։ Նշենք, սակայն, որ ողջ հանդիպման ընթացքում Հայաստանի հավաքականը թելադրողի դերում էր, իսկ շոտլանդացիները կազմակերպեցին ընդամենը 5-6 վտանգավոր գրոհ, որոնցից երկուսն ավարտվեց դարպասի գրավումով։Ինչևէ, խաղալով արդար խաղի կանոններին համապատասխան՝ Հայաստան-Շոտլանդիա հանդիպումից հետո Բելգիայի ընտրանին, որն արդեն ապահովել էր առաջին հորիզոնականը, 5։1 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյին՝ Հայաստանի հավաքականի համար ապահովելով երկրորդ հորիզոնականը։

Երեկ համոզվեցինք, որ Հայաստանի հավաքականում պատրաստ էր նաև հոգեբանական առումով։ Այո, մենք կարգով գերազանցում էին մրցակցին։ Ընդունենք սակայն, որ առավելությունը նյութականի վերածելը խոսում է պրոֆեսիոնալիզմի մասին։ Վստահ ենք, որ մեր ֆուտբոլիստների մոտ լարվածություն և ավելորդ ինքնավստահություն չի նկատվի նաև դեկտեմբերի 9-ին կայանալիք պատասխան խաղում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում