Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հրավիրվել է խորհրդարանական լսումներ երկրում ստեղծված ճգնաժամից դուրս գալու հարցով:
Թուրքագետ Նաիրի Հոխիկյանը նշեց, որ այս պատերազմը նախանշվել էր 2016-ի ապրիլին, 2020-ի հուլիսին:
Նա ներկայացրեց, թե ինչ է սպասվում 2021 թվականին. «2021 թվականին ունենալու ենք շատ ավելի մեծ ճգնաժամ, նաև՝ պատերազմներ, քան եղավ, կանգնած ենք լինելու ՀՀ տարածքներ ունենալու-չունենալու խնդրի առաջ: Հաջորդ թիրախը լինելու է Իրանը: Արդեն Իսրայելի կողմից հնչում են հայտարարություններ Իրանի դեմ»:
Մանրամասն՝ տեսանյութում:











































