Դիետոլոգները հայտարարել են, որ սև հացը վտանգավոր է դիաբետ ունեցող մարդկանց համար: Դրանում շատ են հավելվածները, որոնք կարող են առաջացնել արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման: Այս մասին գրում է Express-ը: Բացի դրանից, ոչ այնքան բարեխիղճ արտադրողները կարող են քողարկել ցորենի հացը որպես տարեկանի հաց ներկերի օգնությամբ: Այդ պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս փաթեթի վրա մանրամասն ուսումնասիրել մթերքի կազմությունը:
Ավելի վաղ բժիշկները խորհուրդ էին տալիս տարեկանի հաց որպես այլընտրանք ցորենի բատոնի: Ցորենի մեջ շատ բարձր է գլիկեմիկ ինդեքսը, և այն կարող է կտրուկ բարձրացնել շաքարի մակարդակը դիաբետիկների արյան մեջ: Այժմ դիետոլոգները պնդում են, որ լավագույնը ամբողջական հատիկների օգտագործումն է՝ կվինոա, բլղուր, աշորա, հնդկաձավար, գարի, շագանակագույն բրինձ: Այս մթերքները պարունակում են ոչ միայն բարդ ածխաջրեր, որոնք օգնում են խուսափել արյան մեջ շաքարի կտրուկ տատանումներից, այլ նաև բջջանյութից: Այն կարգավորում է աղիների գործունեությունը և դրանով օգնում ամբողջ օրգանիզմին:
Բացի դրանից, բրիտանացի գիտնականները դիաբետի դեպքում պարտադիր են համարում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Խոսքը սպորտի կոնկրետ տեսակի մասին չէ: Յուրաքանչյուր մարդ ինքը պետք է ընտրի, թե ինչն է իրեն հարմար: Սակայն ակտիվությունը պարտադիր պայման է դիաբետի դեպքում լավ ինքնազգացողության համար:












































