Ամերիկացի դերասան Թոմ Քրուզը ակնկալում է տիեզերք ուղևորվել «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմում նկարահանվելու համար: Այս մասին հայտնում է Sun պարբերականը՝ հղում անելով աղբյուրին:
Նշվում է, որ հոլիվուդյան աստղը դեմ չէ մեծ գումար ծախսել իր ծրագրի իրագործման վրա, և արդեն բանակցում է Միացյալ Նահանգների ազգային օդագնացության և տիեզերական հետազոտություննների վարչության (NASA) ներկայացուցիչների հետ: Ըստ թերթի, Կրուզին իբր պատասխանել են, որ դա միանգամայն հնարավոր է կազմակերպել:









































