Tuesday, 16 06 2026
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան
Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ
Արարատի մարզի բնակիչները «Ուժեղ Հայաստան»-ից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք․ ՀԿԿ նոր գաղտնալսումը
10:50
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ. Financial Times
Մեր քաղաքացիներն այսօր միջնորդավորված են մասնակցում պետական պարտքի գնման գործընթացին․ ֆիննախ
10:30
Ուկրաինան հույս ունի, որ Իրանի համաձայնությունից հետո ԱՄՆ-ն կվերսկսի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը
Այսպիսի ցուցանիշ ՀՀ-ում երբեք չի գրանցվել․ մարդկանց բարեկեցությունն աճում է․ ֆինանսների նախարար
10:10
ԱՄՆ-Իրան բանակցությունների 60 օրվա ընթացքում նավերը Հորմուզի նեղուցով կանցնեն անվճար. Վենս
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Մոսկվան ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱԷՄԳ-ն և ԱՄՆ-ն կօգնեն Իրանին ոչնչացնել բարձր հարստացված ուրանի պաշարները. Վենս
Թրամփը հայտարարում է Իրանի հետ գործարքի կնքման մասին, իսկ Իսրայելը փորձում է խափանել այն
08:50
ԱՄՆ-ում կործանված B-52 ռմբակոծիչում գտնվող բոլոր 8 անձինք զոհվել են
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Վենսը մանրամասներ է հայտնել Իրանի հետ համաձայնությունից, որը «նոր օր» կբացի Մերձավոր Արևելքի համար
Փորձի փոխանակում՝ COP17-ի անվտանգության ապահովման նպատակով․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ազգային աշխատաժողով
08:10
Թրամփը «կեղծ» է որակել Իրանին ԱՄՆ-ի կողմից նախատեսվող վճարումների մասին տեղեկությունները
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»

Պատերազմը հնարավոր էր կանգնեցնել միայն նոյեմբերի 9-ի փաստաթղթի նման մի փաստաթուղթ ստորագրելով. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ պատերազմը հնարավոր էր կանգնեցնել միայն նոյեմբերի 9-ի փաստաթղթի նման մի փաստաթուղթ ստորագրելով՝ պատերազմից առաջ կամ մեկնարկին: Այս մասին Փաշինյանն ասաց դեկտեմբերի 5-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում:

«Այն բանից հետո, երբ ինձ վրա վերցրեցի Արցախի պատերազմում մեր անհաջողությունների պատասխանատվությունը, մի հետաքրքիր գործընթաց է սկսվել Հայաստանում. Ով չի ալարում, շտապում է վերջին 25-30 տարվա իր և մեր բոլոր սխալների պատասխանատվությունը հրել դեպի ինձ, դեպի գործող կառավարություն: Բանը հասել է այնտեղ, որ այն մարդը, որը ԼՂ-ն դուրս է թողել բանակցային գործընթացից և բանակցությունները տեղափոխել Հայաստան-Ադրբեջան հարթություն, մեզ մեղադրում է նրանում, որ Ղարաբաղի հարցը տարածքային վեճի կոնտեքստ է ստացել մեր վարած քաղաքականության պատճառով: Հարցը տարածքային վեճի կոնտեքստ ստացել է այն ժամանակ, երբ Հայաստանը սկսեց բանակցել ԼՂ-ի փոխարեն: Եվ այդ փաստը տեղի է ունեցել ավելի քան 20 տարի առաջ»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ գործող իշխանությանը մեղադրում են նրանում, որ միջազգային հանրությունը Ադրբեջանի այս տարվա ագրեսիան ընդդեմ ԼՂ-ի, ընկալել է որպես սեփական տարածքային ամբողջականության վերականգնում: «Ու այս մեղադրանքը հնչեցնում է մի մարդ, ում կառավարման օրոք, երբ միջազգային հանրությունը ՀՀ-ին մեղադրում էր փաստաթղթավորված՝ Ադրբեջանի տարածքներն օկուպացնելու մեջ, ինքը հայ հանրությանը բացատրում էր, որ դրանում ոչ մի վտանգավոր բան չկա, որովհետև, երբ մտնում ես օդանավի զուգարան և փակում դուռը, գրվում է օքուփայդ (Occupied), այնպես որ «օկուպացված» բառի մեջ ոչ մի սարսափազդու բան չկա»,-ասաց վարչապետը՝ հիշեցնելով, որ սա 2000-ականների՝ Հայաստանի բանակցողի հրապարակային արտահայտությունից գրեթե բառացի մեջբերում է, և այս մակարդակով դիվանագիտություն վարածները եկել ասում են, թե գործող իշխանությունը դիվանագիտությունը ձախողել է:

Վարչապետը պարզաբանեց՝ նկատի ունի, որ միջազգային հանրության այդ վերաբերմունքը 2020-ին չի ձևավորվել, այլ՝ վերջին 25 տարիների ընթացքում, որ ԼՂ-ի հարցը ընկալվեց որպես տարածքային վեճ, և դա դարձավ ամենամեծ խնդիրը: «Եվ որ Հայաստանը կամաց-կամաց միջազգային հանրության կողմից սկսեց ընկալվել որպես օկուպանտ: Դա վերջին 2 տարիների ընթացքում չի տեղի ունեցել: Վերջին 2 տարիների ընթացքում փորձ է եղել դուրս գալ այդ կախարդական շրջանից»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նկատեց՝ իշխանությանը մեղադրում են, թե ՀՀ-ի դիվանագիտական ձախողումն էր պատերազմը, սակայն ոչ ոք հարց չի տալիս, թե ԼՂ-ի հարցում Հայաստանը ե՞րբ և ինչպիսի՞ դիվանագիտական հաջողություն է ունեցել ինստիտուցիոնալ բանակցությունների մեկնարկից ի վեր: «Դիվանագիտական հաջողությունը 1995 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթնաժողո՞վն էր, որտեղ Արցախյան պատերազմում մեր տարած հաղթանակից անմիջապես հետո միջազգային հանրությունն, ըստ էության, ի ցույց դրեց իր մոտեցումը, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ինքնավարություն պետք է ունենա, և սա է հարցի լուծման բանաձևը: Դիվանագիտական հաջողությունը 1998-ին բանակցությունների սեղանին դրված ընդհանուր պետություն փաթե՞թն էր, որտեղ հստակ ֆիքսվում էր 7 տարածքները Ադրբեջանին հանձնելու պահանջը, և այդ պահանջը դրվում էր Հայաստանի առաջ, և այն, որ Ադրբեջանն ու Ղարաբաղը նույն պետության կազմում պետք է լինեն: Դիվանագիտական հաջողությունը 1999-ի ԵԱՀԿ Ստամբուլյան հռչակագի՞րն էր, որտեղ ֆիքսվում է,որ կոնֆլիկտները պետք է լուծվեն տարածքային ամբողջականության սկզբունքով: Դիվանագիտական հաջողությունը Մադրիդյան սկզբունքնե՞րն էին, որոնք, ի դեպ, թմբկահարվում էին որպես դիվանագիտական հաջողություն, բայց պարզվեց խայտառակ մի բան. Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս կարող է լինել միայն այն պարագայում միայն, եթե Ադրբեջանը համաձայնվի: Դիվանագիտական հաջողությունը 2011-ի Կազանյան բանակցություննե՞րն էին, երբ Ադրբեջանը բանակցությունների դուռը շրխկացրեց, իսկ Հայաստանի ղեկավարն այստեղ-այնտեղ հարցազրույց էր տալիս ու ասում, թե մենք պատրաստ ենք Ադրբեջանի 7 տարածքները վերադարձնել, բայց Ադրբեջանն ավելին է ուզում»,-ասաց Փաշինյանը:

Նա հարցրեց՝ դիվանագիտական հաջողությունը վերջին 25 տարվա մեջ ամենատարբեր միջազգային ատյաններում ընդունված բազմաթիվ փաստաթղթե՞րն էին, որտեղ հստակ ֆիքսվում էր ադրբեջանական տարածքների օկուպացված լինելն ու որ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում, դիվանագիտական հաջողությունն ա՞յն էր, որ 2013-ից Ադրբեջանը սկսեց ռազմական էսկալացիայի փուլը, ու ըստ էության ոչ ոք չէր դատապարտում նրան դրա համար: «Դիվանագիտական հաջողությունը 2016-ի ռուսական առաջարկնե՞րն էին, երբ, ըստ էության, օրակարգից ընդհանրապես հանվեց Արցախի կարգավիճակի հարցը: Լավ, ինչպես պնդում եք՝ մենք վատ հարաբերություններ ենք կառուցել Ռուսաստանի հետ, դուք՝ լավ: Եթե այդքան լավ հարաբերություններ էիք կառուցել, այդ ինչպե՞ս ստացվեց, որ մեր ռազմավարական դաշնակցի ներկայացրած առաջարկով Արցախի կարգավիճակի հարցը, ըստ էության դուրս բերվեց օրակարգից: Դուք լավ դիվանագետ էիք, այդ ինչպե՞ս եղավ, որ 2016-ի Ապրիլյան պատերազմի կապակցությամբ Ադրբեջանը չպատժվեց. Որովհետև դուք գնացիք և խելոք համաձայնվեցիք նրան, ինչ առաջարկվում էր, այսինքն` ընդունեցիք, լեգիտիմացրեցիք Ադրբեջանի՝ պատերազմ վարելու իրավունքը: Մենք ոչ թե դիվանագիտությունն ենք ձախողել, այլ վերջին 20-25 տարվա դիվանագիտական ձախողումների բեռի տակից դուրս գալու փորձերն ենք ձախողել: Մեր ձեր ձախողումների հետևանքներից խուսափելու գործում ենք ձախողել»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով մեղադրանքներին, որ չկարողացան խուսափել պատերազմին ՝ հակադարձեց՝ խուսափող էիք, 2016-ին խուսափեիք պատերազմից: «Չկարողացաք խուսափել, կարողացաք կանգնեցնել՝ տարածքները վերադարձնելու բանավոր խոստման հիման վրա»,-ասաց վարչապետը:

Անդրադառնալով նրան, թե ինչու գործող իշխանությանը նույնը չհաջողվեց՝ ասաց. «Որովհետև մեզ ասվում էր՝ քանի որ նախկինում Հայաստանն արդեն մի քանի անգամ բանավոր խոստացել է, պայմանավորվել է վերադարձնել տարածքներ ու չի վերադարձրել, հիմա միայն գրավոր կարող է լինել խոսակցությունը՝ կոնկրետ ժամկետների նշումով: Պատերազմը հնարավոր էր կանգնեցնել միայն նոյեմբերի 9-ի փաստաթղթի նման մի փաստաթուղթ ստորագրելով, նկատի ունեմ նման մի փաստաթուղթ ստորագրելով պատերազմից առաջ կամ մեկնարկին»,-ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ պատերազմի հենց առաջին օրն ԱԺ ամբիոնից ասել է, որ հենց հիմա կարող է կանգնեցնել պատերազմը՝ ասելով, թե ինչ գնով: Փաշինյանը հարց բարձրացրեց՝ այն ժամանակ ինչու՞ հայտարարություններ չէին անում, թե համաձայն են սկզբունքին, պետք է կանգնեցնել պատերազմը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում