Friday, 12 06 2026
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է

Գերիների հարցը․ Հույսը մեկն է, բայց մեղադրական պատասխանատվության տակ են բոլորը

ՌԴ արտգործնախարար Լավրովը օրերս հայտարարել է, թե Ռուսաստանը չի տեսնում ռազմագերիների փոխանակման հարցի դիտավորյալ ձգձգում, պարզապես պետք է տվյալների լիակատար ամբողջություն ու ճշգրտություն:

Ռազմագերիների հարցը Հայաստանում հասկանալիորեն դարձել է բավականին հուզական և լայն քննարկումների առարկա: Այլ կերպ լինել չէր կարող և չպետք է լինի, խոսքը մեր տղաների ողջ-առողջ վերադարձը օր առաջ ապահովելու մասին է:

Հայաստանի մշակույթի և արվեստի գործիչների խումբը, որ փորձում է առաջնորդել ռազմագերիների և անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց պահանջը, դեկտեմբերի 1-ին նամակ է հանձնել ԱՄՆ դեսպանատուն: Խումբը նամակ էր հանձնել Ֆրանսիայի դեսպանատուն, դրանից առաջ էլ՝ ՌԴ-ի: Ինչպես հայտարարել էր Հրանտ Թոխատյանը, նամակներ են հանձնել Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներ, որոնցն է արցախյան հարցով զբաղվելու մանդատը: Թեման ամենացավալիներից է, որի առնչությամբ մեկնաբանությունը բացարձակապես ավելորդ է: Պետք է գործադրել բոլոր ջանքերը, անխտիր, որպեսզի թեկուզ մեկ քայլ մոտեցնել լուծումն ու գերիների վերադարձը, մեկ ավելի տեղեկություն ստանալ անհետ կորածների վերաբերյալ:

Միևնույն ժամանակ, անկասկած է նաև՝ ուզենք, թե ոչ, մարդասիրական այդ հարցը իր նշանակությամբ և «գործածությամբ» քաղաքական է: Ու թեև մտավորականները հայտարարում են, որ իրենք չեն զբաղվում քաղաքականությամբ, ու իհարկե ճիշտ են անում, միևնույն է՝ ովքեր կոչված են գերիների հարցով զբաղվելու, նրանք են զբաղվում քաղաքականությամբ, անգամ աշխարհաքաղաքականությամբ: Նույն Մինսկի խմբի համանախագահությունը քաղաքական, աշխարհաքաղաքական, ոչ թե մարդասիրական ձևաչափ է: Ըստ այդմ, այստեղ ֆորմալություններից դուրս կա թերևս իրական քաղաքականության և շահերի խնդիրը: Եվ այդտեղ պետք է ուշադրության արժանացնել թերևս երկու էական հանգամանք:

Ցավալի ու զգայական, գերխնդիր այդ հարցի առնչությամբ թե՛ մտավորականների առաջնորդած գործընթացում, թե՛ ընդհանրապես Հայաստանում բավականին նկատելի է ընդհուպ քաղաքական խմբերի մակարդակով ձևավորված որոշակի համոզում կամ կարծիք, որ հարցը կլուծի միայն Պուտինը, կամ հույսը Պուտինն է: Ընդ որում, դա փաստի արձանագրում է, ոչ թե գնահատական: Որովհետև ստեղծված իրողությունների բովում գուցե այդ սպասումը կամ հույսը միանգամայն օբյեկտիվ է՝ հաշվի առնելով նոյեմբերի 9-ից հետո արցախյան իրավիճակում ՌԴ գերիշխող դերը:

Մյուս կողմից՝ անշուշտ առաջանում է քաղաքականության խնդիրը՝ Պուտինը զբաղվում է քաղաքականությամբ, և դա նույնքան և գուցե ավելի օբյեկտիվ է, ըստ այդմ՝ նաև ռազմագերիների հարցով զբաղվելու է այնքան, որքան կբխի քաղաքական անհրաժեշտությունից: Թե որքան կբխի՝ սա արդեն իր հերթին կախված է մի շարք հանգամանքներից՝ թե՛ Հայաստանի ներսի, թե՛ Հայաստանը շրջապատող: Մյուս ուշադրության արժանի կետը թերևս այն է, որ խնդրի քաղաքական համատեքստի առումով անիմաստ է նամակներ հանձնել այլ երկրների, թեկուզ Մինսկի խմբի համանախագահ, այլ կառույցների: Միևնույն է՝ ամեն ինչ որոշելու է քաղաքականությունը: Իսկ այդ իմաստով, եթե չթաքցվող հույսը մեկն է՝ ով էլ այն լինի, մյուսները քաղաքականության մեջ ուշադրության են արժանացնելու քո խնդրին, եթե այն կարողանաս տեղավորել ոչ միայն մարդասիրության, այլև քաղաքական շահի ու տրամաբանության շրջանակում:

Միով բանիվ, երբ նամակ է տարվում մի տեղ, բայց չի թաքցվում, որ հույսը բոլորովին այլ տեղում է՝ դիցուք, Կրեմլում, ապա այլ տեղում եթե չասեն էլ, ապա պետք է մտածեն՝ դե թող Կրեմլն էլ լուծի ձեր հարցը: Նեղանալ, իհարկե, կարելի է, բայց մի՞թե իմաստ ունի՝ առավել ևս 44-օրյա պատերազմի միջազգային դասերի ֆոնին: Ընդ որում, Կրեմլը գուցե արդարացնի հույսը, գուցե՝ ոչ, բարդ է ասել: Բայց եթե մեր խնդրի վերաբերյալ ասում ենք բոլորին, ապա թերևս պետք է զերծ մնալ մեկի հանդեպ ունեցած առանձնահատուկ հույսի մասին խոսելիս: Իսկ եթե զերծ չենք մնում, ապա պետք է զբաղվել այդ մեկի հետ և պահանջել նրանից: Այլապես ստացվում է, որ մեկի հանդեպ հույս ենք տածում, բայց մեղադրական պատասխանատվության տակ դնում բոլորին: Այն դեպքում, երբ հարցը իրապես այդ մեկի տիրույթում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում