Saturday, 20 06 2026
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում

Մենք պարտվել ենք այս պատերազմում, պարտվել է նաև Իրանը

Մեր զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանը։

– Տիկին Բեգիջանյան, նշվում է, որ Իրանի խաղը պատերազմի ընթացքում և հետո անհասկանալի մնաց։ Այդ ընթացքում տեխնիկա կուտակեց սահմանին, բայց ոչ մի առարկայական քայլ չարեց, միայն չեզոքություն պահպանեց։ Պատճառը ո՞րն էր։

– Իհարկե, նաև գնահատվում է որպես ակտիվ չեզոքություն։ Պայմանավորված էր ներսի, թեկուզ ոչ մեծ, բայց ագրեսիվ փոքր խմբի պանթյուրքիստական տրամադրություններով, պայմանավորված է նաև իսլամական գործոնով՝ կարևորելով տարածքային ամբողջականությունը։ Ասեմ ավելին, վերջերս Իրանի պաշտոնական IRNA լրատվական գործակալությունը հրապարակել էր Ադրբեջանի վերլուծաբանի վերլուծությունը, որտեղ բարձր էր գնահատել Իրանի կեցվածքը պատերազմի ընթացքում, Իրանը թույլ չէր տվել պատերազմի ընթացքում Իրանի տարածքով զենք մատակարարվեր, Իրանը իրեն ճիշտ է պահել, ավելին՝ նշել էր, որ այսուհետ Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը կարևոր դեր ունեն, համագործակցելու են և ապահովելու են տարածաշրջանի խաղաղությունն ու կայուն զարգացումը։ Սա խոսում է այն մասին, որ Իրանն իր կեցվածքը համաչափ ու ճիշտ է գնահատել։

Ըստ ամենայնի՝ Իրանը հանկարծակիի է եկել 9-րդ կետի ռչնչությամբ, որը, անշուշտ, ոչ միայն տնտեսապես է հարվածում Իրանին, այլ շատ առումներով։ Թուրքիան հարկադրված է առայսօր, և հույս ունեմ՝ այսուհետ ևս, Ադրբեջան գնալ Իրանի տարածքով, բեռներ տեղափոխել և այլն, իսկ հիմա, եթե այդ չարաբաստիկ ճանապարհը կառուցվի, որը, հույս ունեմ, որ չի կառուցվի, այլևս Իրանին խաղից դուրս է թողնում։

– Իրանը գիտակցո՞ւմ է, որ ինքն այս մեծ խաղից դուրս է մնում։

– Այո՛, Իրանը բոլոր դեպքերում խաղից դուրս է մնում։ Հաշվի առնելով այն փաստը, որ Թուրքիան տեղակայելու է գրավյալ տարածքներում Սիրիայի թուրքմեններին, դա նույն ցեղն է, որն ապրում է Ադրբեջանում, այսինքն՝ խոսում են մոնղոլական տարբերակով, իսկ սրանք հիմնականում սուննի են, այսպիսով, Թուրքիան ուզում է փոփոխություն առաջացնել կրոնական շերտում։ Հիմա Ադրբեջանում հիմնականում շիաներ են 80 տոկոսով, հետագայում ուզում են փոփոխել նաև կրոնական տեսանկյունից։

Այլ կերպ ասած, Իրանի և Հայաստանի անվտանգային շահերը համընկնում են, այսինքն՝ եթե մենք պարտվել ենք այս պատերազմում, պարտվել է նաև Իրանը՝ և՛ տնտեսական, և՛ քաղաքական առումներով։ Եվ հիմա պետք է Իրանի հետ համագործակցել, որպեսզի իններորդ ամենավտանգավոր կետը չիրագործվի, հատկապես, որ երեկ չէ առաջին օրը Թուրքիայի խորհրդարանի խոսնակը հայտարարեց, որ Աթաթուրքը շատ կարևոր քայլ է արել՝ Նախիջևանը կապելով Թուրքիային հենց Իրանի հետ, և հիմա թուրքական աշխարհը կմիանա այս ճանապարհին։

– Տեսակետ կա, որ ստատուս քվոյի փոփոխությունից հետո հաջորդը Իրանն է լինելու։

-Այո՛, և Իրանը դա զգում է։ Իրանը պարզապես իր այսօրվա ծանր վիճակից ելնելով, և գլխավոր պատճառը իսլամական գործոնն է և պանթյուրքիստներն են, որ ինքը ակտիվ չեզոքություն է պահպանում, բայց այն, որ Իրանում շատ լավ գիտակցում են այս քայլի վատ հետևանքները, կասկածից վեր են։

– Հետպատերազմյան Հայաստանը Իրանին ինչպիսի՞ հետաքրքրություն կարող է ներկայացնել։

-Ինձ թվում է՝ Իրանը ամեն ինչ կանի, երբ Հայաստանը իրականում ցանկություն և ձգտում ունենա այդ ճանապարհը չկառուցելու, համագործակցել, հատկապես որ Բայդենի իշխանության ժամանակ վերադառնալը 5+1 համաձայնագրին, Իրանի տնտեսական վիճակը կբարելավվի, և Իրանը Հայաստանում այդ դեպքում ներդրումներ կկատարի և հարաբերությունները սերտացնելու քայլեր կկատարի, եթե մեզ մոտ ցանկություն լինի։ Պետք է համագործակցել։ Եվ ես տարբեր առիթներով ասել եմ, որ մեր դիվանագիտությունը, մեր դեսպանությունները աշխարհի բոլոր երկրներում, որոշ բացառություններով, թույլ են եղել և չեն գործել, և եթե մենք գործենք, նրանք մեծ հետաքրքրություն կցուցաբերեն։ Սա նաև մեզնից էլ է կապված։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում