Մենք խնդիր ունենք երկրում օր առաջ համերաշխության և արդարության մթնոլորտ ստեղծելու: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը:
Նա հավելեց, որ մեր երկրի ինքնիշխանության դեմ մտքերը պետք է զսպվեն կոշտ միջոցներով. «Պետք է գիտակցենք, որ մեր անվտանգությունը կախված է մեր քաղաքական ճիշտ կեցվածքից՝ համախմբվելով ինքնիշխան Հայաստանի դրոշի շուրջը: Միայն այդ դեպքում է մեզ հնարավոր այս ռեգիոնում ֆիզիկապես գոյատևել»:
Սեֆիլյանը, որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, հավաստիացրեց, որ իրենք շարունակելու են իրենց աշխատանքը. «Եթե անհրաժեշտ լինի, ստիպված կլինենք դիմելու մեր ժողովրդի օգնությանը և մենք ևս կարող ենք փողոցային գործողությունների վերադառնալ»:
Մանրամասն՝ տեսանյութում:









































