Wednesday, 17 06 2026
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
Աշտարակ–Սասունիկ ճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է
14:30
ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթար․ տուժել են երեխաներ
14:10
Իրանը վերսկսել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով
Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին
Ո՞ւր են հենց հիմա ինձ թթու խոսք ասողները․ Ռուբինյանը դիմեց ընդդիմությանը
13:50
Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, Ուկրաինային
Նոր եռագլուխ ընդդիմությանը քաղաքական առումով ոչնչացնելու ենք ԱԺ դահլիճում․ Հովհաննիսյան
Մեկնարկել է Hospitality Investment Forum Yerevan 2026 միջազգային ներդրումային համաժողովը
Տարեկան ունենում ենք կրկնահանցագործության 2 3 դեպք․ Գալյանը ներկայացրեց վիճակագրություն
13:30
Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN
Այս ընտրությունները ցույց տվեցին՝ ունենք որոշակի բացեր, որոնք հաշվի չենք առել․ Ալխաս Ղազարյան
13:10
ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները․ Վենս
Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ ներդրվելու է եռաստիճան պաշտպանական համակարգ
12:50
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը
Պարտավոր ենք նշել Նավասարդը՝ որպես մեզ ազգը միավորող գործոն․ Գեղամ Նազարյան
12:30
300 միլիարդ դոլար՝ Իրանի տնտեսության վերականգնման համար
Մինչև հիմա իրար լավ չենք ճանաչել․ Գեղամ Նազարյանի առաջարկները՝ տոնացույցի վերաբերյալ
12:10
G7-ի առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը
Պետությունը պետք է հոգա քաղաքացուն բարոյական տեռորից ապահովագրելու կարիքը
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
«Գոնե մի 100 մանեթ տան, որ մերոնց էլ համոզեմ ընտրեն»․ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ աջակիցների զրույցը
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ

Ինչ համաձայնություն է ձեռք բերել Մոսկվան Երևանում և Բաքվում նոյեմբերի 21-ին. այս ինչ վիճակ է

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ դեկտեմբերի 7-ին Մոսկվա կայցելի Հայաստանի ԱԳ նոր նախարարը, որը Սերգեյ Լավրովի հետ կքննարկի հարցերի լայն շրջանակ:

Զախարովան նշել է, որ Լավրովն ու Արա Այվազյանը կքննարկեն մասնավորապես նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի իրականացման հետ կապված հարցեր: «Անկասկած, հատուկ ուշադրություն կհատկացվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացմանը՝ շեշտը դնելով մարդասիրական աջակցության ցուցաբերմանը, ենթակառուցվածքների վերականգնմանը, տրանսպորտային միջանցքների ապաարգելափակմանը, այդ թվում՝ համաձայնությունների համատեքստում, որոնք ձեռք են բերվել նոյեմբերի 21-ին Երևան և Բաքու ռուսական միջգերատեսչական պատվիրակությունների այցի արդյունքներով»,- հայտարարել է Զախարովան: Ի՞նչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, որ ձեռք են բերվել նոյեմբերի 21-ի արդյունքներով: Ընդհանրապես, նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի իրականացման հետ կապված հարցերը ավելի շատ են, քան պատասխանները: Մասնավորապես, կապված, օրինակ, Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դեմարկացիայի, գերիների փոխանակման, հաղորդուղիների բացման հետ: Այդ իմաստով, համաձայնագիրը ոչ միայն չի կատարվում, այլ ակնառու են այն խախտումները, որ թույլ է տալիս Ադրբեջանը, սկսած ռազմագերիներին նվաստացնող տեսանյութերից և նրանց հանդեպ անմարդկային վերաբերմունքից, մինչև ադրբեջանական զինվորականության հանդուգն գործողություններ Հայաստանի պետական սահմանի ուղղությամբ:

Առ այսօր պարզ չէ Սոթքի հանքի լիարժեք աշխատանքի հեռանկարը, ադրբեջանցիները երեկ այցելել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահման: Կասկած չկա, որ կլինեն նորանոր այդպիսի այցեր այլ ուղղություններով: Ի պատասխան դրա պետք է լինի արձագանք Հայաստանի կառավարությունից, սակայն այդ արձագանքը չկա: Ըստ ամենայնի, Հայաստանի կառավարությունն էլ իր հերթին արձագանքի է սպասում Ռուսաստանից, և Լավրովը դեկտեմբերի 7-ին Արա Այվազյանին պետք է ասի, թե ինչ է պետք անել, ինչպես: Հայկական կողմը բացարձակապես կաթվածահար է սեփական իրավունքների շարադրման հարցում, թողնելով տպավորություն, որ պատկերացում չունի այդ իրավունքների շրջանակից, և դրանք սահմանվում են ռուս-թուրքական կամ ռուս-ադրբեջանական պայմանավորվածություններով: Ավելին, նախորդ շաբաթ Ալիևը հայտարարում էր անգամ Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան միջանցքի գաղափարի մասին, բացարձակապես անտեսելով Հայաստանի գործոնը: Ի վերջո, ով և երբ է Հայաստանի հանրությանը հստակ շարադրելու, թե նոյեմբերի 9-ի համաձայնագրով, ինչպես նաև դրա, այսպես ասած, տրամաբանության շրջանակում նոյեմբերի 21-ին Երևան և Բաքու ՌԴ պատվիրակության այցով ինչ պայմանավորվածություններ են նախատեսված, ինչ ժամկետներում, ինչ պարտավորություններով՝ բացի երեք տարածքները Ադրբեջանին հանձնելուց, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրի իրականացման, ըստ էության, միակ օրինակն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում