17 կուսակցությունների արդեն հայտնի ձևաչափը հայտարարել է վարչապետի իր միասնական թեկնածուի անունը պաշտոնապես: Ինչպես արդեն հայտնի էր նախապես՝ թեկնածուն Վազգեն Մանուկյանն է: Կուսակցությունները հայտարարել են նաև Հայրենիքի փրկության շարժում սկսելու մասին, որի նպատակը գործող իշխանությանն արագ հեռացնելն ու արտահերթ ընտրությամբ նոր իշխանություն ձևավորելն է: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի տաղավարում զրուցել են քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը և Քաղաքացու որոշում ՍԴ կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը:









































