Saturday, 20 06 2026
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում

Ինչու է որոշվել Արսեն Թորոսյանին պահել իր պաշտոնում. Ով է նրա հովանավորը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պատերազմից հետո, երբ պահանջ էր ներկայացվում հայրենի կառավարության և ՀՀ վարչապետի հրաժարականի, Նիկոլ Փաշինյանը գնաց կտրուկ փոփոխությունների: Վարչապետը նախարարների պաշտոնների նշանակեց այնպիսի մարդկանց, որոնք քիչ, թե շատ ընկալելի կլինեն հանրության համար:

Այդ պաշտոնանկությունների շքերթի ցուցակում տեղ ուներ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը, ինչպես հայտնի է, տապալել է առողջապահական համակարգի զարգացումը ընդհանրապես, իսկ կորոնավիրուսի դեմ պայքարը ՝ մասնավորապես։ ՀՀ-ն իր 3 միլիոնանոց բնակիչների պայմաններում վարակակիրների թվով գերազանցել է մոտ 1մլրդ 500 միլիոն բնակչություն ունեցող Չինաստանին, բայց, չնայած այս իրողություններին, ՀՀ առողջապահության նախարար Թորոսյանին որոշվել է ամեն գնով պահել իր պաշտոնում:

«Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարության մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Թորոսյանին ներսում հովանավորում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, որը վարչապետին համոզել է, թե պետք չէ Թորոսյանին պաշտոնանկ անել, որովհետև թիմային առումով սխալ կլինի. վերջինս պայքարել է նախկին կոռումպացվածների դեմ, ու նրան այս պահին թիմից հեռացնելը սխալ է լինելու:

Սակայն նույն ժամանակահատվածում ՀՀ վարչապետն իր թիմակիցներին խնդրել է առողջապահության նախարարի թեկնածուներ գտնել, բայց կա՛մ այդ առաջարկություններն են մերժվել, կա՛մ թեկնածուներն են հրաժարվել նախարար դառնալ։

Ահա այս պայմաններում Թորոսյանը շարունակում է պաշտոնավարել՝ Էդուարդ Աղաջանյանի բարձր հովանու ներքո։ Իսկ այդ ընթացքում մեր երկրում օրական 30-ից ավելի մարդ է մահանում։ Մինչ օրս կորոնավարակի դեմ ձախողված պայքարի հետևանքով ունենք 2228 մահ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում