Երկրորդ գումարման ԱԺ պատգամավոր, 2000-2003 թ.թ ՌԴ կառավարությունում ՀՀ կառավարության հատուկ ներկայացուցիչ Տարոն Սահակյանն ահազանգում է, որ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասով գործով քննությունը վտանգված է, փակուղի է մտել և պետք է մոռանալ, որ այդ գործը երբևէ կբացահայտվի։
Սահակյանի խոսքով Հոկտեմբերի 27-ի գործից կարևոր փաստաթղթեր են անհետացել, ինչպես նաև շատ կարևոր հանգամանների վերաբերյալ իր տված ցուցմունքները հասանելի են դարձել այլ անձանց ինչը սպառնում է իր անվտանգությանը։ Սահակյանի խոսքով՝ դա իրականացվել է կամ քննչական խմբի ղեկավար Արման Երիցյանի ձեռքով, կամ գործը հսկող դատախազի։
Հարցազրույցի ընթացքում Սահակյանը մի շարք կարևոր փակագծեր է բացում։
Առավել մանրամասն՝ տեսանյութում