Այսօր, նոյեմբերի 30-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։00-ից 09։40-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակի կամրջի վրա բախվել են 18 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Օպերատիվ են գործել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում: