Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Մի խումբ արվեստագետներ հայ ռազմագերիներին վերադարձնելու կոչով նամակ հանձնեցին Ֆրանսիայի դեսպանատուն

Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հորդորով մի խումբ արվեստագետներ՝ դերասաններ, երաժիշտներ, երգիծաբաններ և նրանց աջակցող քաղաքացիներ նոյեբերի 30-ին Շառլ Ազնավուրի հրապարակից երթ էին կազմակերպել դեպի ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն: Նրանք նամակ հանձնեցին դեսպանատուն՝ կոչ անելով աջակցել գերիների վերադարձի հարցում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն ասաց, որ Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչը խոստացել է նամակն օրվա ընթացքում հանձնել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթին, իսկ իրենք էլ շեշտել են, որ սպասելու են պատասխանի:

«Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ին հավաքվելու ենք Մինսկի խմբի համանախագահ երկրներից ԱՄՆ-ի դեսպանատան մոտ: Նրանց նույնպես նամակ ենք հանձնելու: Մենք այս նամակների օրինակներն ուղարկում ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակ»,- նշեց արտիստն ու հավելեց, որ հետագա անելիքները համաձայնեցնելու են վերոնշյալ կառույցների հետ, քանի որ առանց նրանց խորհրդի որևէ բան նախաձեռնելը կարող է վնասել գործընթացին:

ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանը, որը նույնպես մասնակցում էր նախաձեռնությանը, ասաց, որ մարդիկ ցանկանում են իմանալ՝ իրենց զավակները կենդանի՞ են, թե ոչ: «Ծնողները չափազանց վատ վիճակում են: Մարդ պետք է երեխա ունենա, թոռնիկ, որ հասկանա այս ամենի իմաստը: Ես էլ չեմ կարողանում քնել: Այո՛, երբեմն նկարահանվում ենք, այդ կերպ փորձում ենք ինչ-որ չափով ժողովրդին սթրեսային իրավիճակից դուրս բերել: Նկարահանման հրապարակում ոչ ոք տրամադրություն չունի: Տեսարանը պահանջում է, և մենք ժպտում ենք, բայց ներսդ վառվում է: Այն մարդու համար, որը կպած է այս հողին, ջրին, ծնվել է այստեղ, մեծացել է այստեղ ու այստեղ էլ, հավանաբար, կավարտի իր կյանքը, նրա համար շատ դժվար է»,- նշեց դերասանը:

Ղազարյանն ընդգծեց, որ հավաքը ոչ մի քաղաքական ուղղվածություն չունի, և իրենց հիմնական նպատակն է բարձրաձայնել անհետ կորածների, գերիների և զոհված տղաների հարցը:

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն էլ հորդորեց աշխարհի բոլոր հայերին նամակներ ուղարկել այն երկրների կառավարություններին, պատկան մարմիններին, որոնցում ապրում են: «Սա քաղաքացիական ակցիա է, ոչ թե քաղաքական: Մենք մեր ձայնն ենք միացնում այն ծնողների ձայներին, որոնք չեն կարողանում ետ բերել գերի ընկած երեխաներին»,- ասաց պրոդյուսերը:

Հայ ռազմագերիների խնդրով մտավորականները նոյեմբերի 29-ին նամակ են հանձնել ՀՀ-ում ՌԴ դեսպանություն, նոյեմբերի 30-ին՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն, իսկ դեկտեմբերի 1-ին պատրաստվում են նամակ հանձնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում