Իսրայելի իննամյա բնակիչ Բենյամին Միլտը Երուսաղեմի Տաճարի լեռան վրա ոսկյա զարդ է գտել, որն, ըստ գիտնականների, ստեղծվել է մ.թ.ա. 950-ից 586 թվականներին՝ Առաջին տաճարի ժամանակաշրջանում: Զարդն այնքան լավ է պահպանվել, որ սկզբում համեմատաբար նոր են համարել, սակայն շուտով հնէաբանները նկատել են, որ այն արդեն հայտնի հին իրեր է հիշեցնում:
Ըստ tmsifting.org– ի՝ զարդը բաղկացած է չորս շերտերից և ծաղիկ է հիշեցնում: