Սինգապուրում բժիշկները COVID-19-ի նկատմամբ հակամարմինների առկայություն են հայտնաբերել նորածնի մոտ, որի մայրը հղիության ընթացքում վարակվել էր կորոնավիրուսով:
Ըստ Straits Times-ի, 31-ամյա Սելին Նգ-Չենը վարակվել է մարտին, հղիության 10-րդ շաբաթում:
Կինը կորոնավիրուսի ախտորոշման թեստ է հանձնել Եվրոպայից վերադառնալուց հետո:
Հիվանդությունը թեթև ընթացք է ունեցել, և նա, նախատեսված ժամկետում, առողջ տղա է ծննդաբերել, որի մոտ վարակ չի հայտնաբերվել: Ընդ որում, ներկա պահին մոր օրգանիզմում հակամարմիններն անհետացել են:
Պարբերականը նշում է, որ բնածին իմունիտետի առկայության այս դեպքը կարող է առաջինը չլինել երկրում: Կան ապացույցներ, որ հակամարմիններով է ծնվել նաև տեղի բնակչուհի Նատաշա Լինգի երեխան, որը կորոնավիրուսով վարակվել է հղիության 36-րդ շաբաթում: