Monday, 13 05 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար

Այս փուլում Ֆրանսիայի կողմից  ճանաչումը, այո՛, կկրի միակողմանի բնույթ և դա ոչնչով չի օգնի ո՛չ մեզ, ո՛չ իրենց

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Ռուբեն Մեհրաբյանը։

Պարոն Մեհրաբյան, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկիրը չի ճանաչում Արցախի անկախությունը և իբրև Մինսկի խմբի համանախագահ միակողմանի ճանաչումը չի համարում արդյունավետ ճանապարհ: Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը հաջորդում է Ֆրանսիայի Սենատի հայտնի բանաձեւին, որով կառավարությանն առաջարկվում է քննարկել Արցախի անկախության ճանաչումը:Ինչպե՞ս եք այս փուլում գնահատում Ֆրանսիայի դերակատարությունը։

-Եկեք նախևառաջ ֆիքսենք, որ Ֆրանսիան դեմոկրատական երկիր է և Ֆրանսիայի դիրքորոշումը բաղկացած է  բազմաթիվ տարրերից։ Այն, որ Ֆրանսիայի Սենատը՝ 5 առաջատար կուսակցությունների կոնսենսուսով ընդունեց այն հայտնի բանաձևը, խոսում է այն մասին, որ Ֆրանսիայի քաղաքական դաշտը, հասարակական կարծիքը ունեն այն մոտեցումը, որը շարադրված է այդ բանաձևում։ Բայց մյուս կողմից, այո՛, Ֆրանսիան ունի իր պետական շահերը։ Ֆրանսիան  միջուկային պետություն է, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ է, Եվրամիության առաջատար պետությունն է, Մինսկի  խմբի եռանախագահներից մեկը։ Նշածս բոլոր գործոնները հաշվի առնելով՝ մենք կարող ենք ֆիքսել հետևյալը. Ֆրանսիան կարևորում է Հայաստանիին սատարելը՝ իր մասնակցությամբ Մինսկի խմբի եռանախագահության կազմում։Պետք է նաև հասկանալ, որ այս փուլում Ֆրանսիայի կողմից ճանաչումը, այո՛, կկրի միակողմանի բնույթ և դա ոչնչով չի օգնի ո՛չ մեզ, ո՛չ իրենց։Ավելին՝ դա ուղղակի կպայթեցնի Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափը, ինչը ձեռնտու է ոչ թե մեզ, այլ մեր հակառակորդներին։Այնպես որ ես կարծում եմ, որ այստեղ մենք պետք է դիվանագիտական նրբությունները շատ լավ պատկերացնենք ու մեր դիվանագիտությունն էլ կառուցենք  ըստ այդմ։ Հայաստանի Հանրապետության, հայկական դիվանագիտության  թիվ մեկ խնդիրն  է այսօր հասնել նրան, որ Արցախը դուրս բերվի Ադրբեջանի կազմից ու դրան պետք է հասնել դիվանագիտության ճանապարհով։Այստեղ է, որ մենք պետք է կարողանանք չեզոքներին դարձնել մեզ բարեկամ, թշնամիներին՝ չեզոքացնել։

-Դա չպե՞տք է անեինք մինչև այս պատերազմը։

-Մինչև հիմա շատ բան պետք է անեինք, որ չենք արել։ Այո՛, պետք է անեինք և չենք արել։Բայց չի նշանակում, որ դա պետք է ֆիքսենք ու շարունակենք ոչինչ չանել։Ես տպավորություն ունեմ,որ մենք խոսում ենք անելու մասին, իսկ անելուց առաջ նախ պետք է հասկանանք, թե ինչ հետ գործ ունենք։

Այս փուլում Արցախի կարգավիճակի հստակեցման համար մենք ի՞նչ կարող ենք անել։

 -Մենք իհարկե պետք է օր առաջ ձգտենք վերսկսելու բանակցային գործընթացը։Մենք պետք է պատկերացնենք մի կարևոր բան՝ ռուս խաղաղապահների դերը չափազանց կարևոր է, որպեսզի պատերազմը դադարեր և պատերազմը չվերսկվի, բայց մյուս կողմից էլ ռուսական խաղաղապահները չունեն միջազգային մանդատ։ Երկրորդ՝ Ռուսաստանն էլ, իր  գործընկերներն էլ նշում են, որ սա չի լուծում կոնֆլիկտն ինքնին։ Սա դադարեցնում է պատերազմը, բայց  սա կոնֆլիկտի ամբողջական լուծում չէ և այդ լուծումը կարող է լինել միայն բանակցային գործընթացում՝ բացառապես Մինսկի խմբի  եռանախագահության ձևաչափով։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում