Friday, 26 04 2024
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց

Ես պարտավոր չէի 43 օր մարտադաշտում լինեի, շատ կլիներ թալանչիների համար․ Արաբոյի Մանվել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։

– Պարոն Եղիազարյան, ֆեյսբուքյան օգտատեր Համլետ Մազմանյանը գրառում է արել, որ Ձեր պաշտպանության տակ գտնվող Ջաբրայիլի պոստերը մնացել են անտեր թշնամու առջև, և որ Ջաբրայիլն ընկել է Ձեր պատճառով։ Նա դիմել է ԱԱԾ-ին հետևողական զբաղվել այս գործով և հանրայնացնել, թե որտեղից սկսվեց Արցախի, Հայաստանի և ողջ հայության պարտությունը։ Դուք ե՞րբ եք լքել Ջաբրայիլի պոստերը, և ինչի՞ մասին է խոսում օգտատերը։

Ի միջի այլոց, ես շատ պատահական եմ հայտնվել Ջաբրայիլում, ինձ ոչ զինվորագրել են, ինձ որևէ մեկը չի գործուղել և ես որևէ ազդեցություն չեմ ունեցել Ջաբրայիլի վրա։ Ամսի 1-ին մեր վաշտը, որը ձևավորել էինք մեր ջոկատի լավագույն տղաներից մեկի՝ Կարեն Կարապետյանի խնդրանքով, վաշտ ձևավորեցինք։ Ես շարքի առաջ ասացի, որ ինձ հետ գալիս են իմ որդին, իմ քրոջ որդին, որ վաղը պետք լինի, կգա եղբորս մյուս որդին։ Հրամանատարը Կարեն Կարապետյանն էր՝ հանրաճանաչ Դումանը: Ես ո՛չ գողացել եմ, ո՛չ հերոս եմ, ո՛չ գործ եմ տվել: Անգամ քրոջս թաղմանը չեմ կարողացել այդ ընթացքում մասնակցել, ներողություն եմ խնդրել քրոջիցս և գնացել եմ տղաների մոտ։ Մեր տղաները հասնում են Ջաբրայիլ, այնտեղ գեներալը մեկուկես ժամ հետո մոտենում է «Արաբոյի» վաշտին, խնդրում է «Արաբոյից» երկու դասակ, որպեսզի գրոհեն 300-ի դիրքերը: Տղաները տալիս են և առանց սաղավարտ գրոհում են 300-ի դիրքերը, տեղում հրամանատարը՝ Կարեն Կարապետյանը վիրավորվում է, մինչև հիմա հիվանդանոցում պառկած է, վիրավորվում են ևս 7-ը, և մի քանի զոհ է լինում: Դրանից 2-3 ժամ հետո ես հայտնվում եմ Ջաբրայիլում, այդ զորամասում, որտեղ տեղակայված է մեր վաշտը: Եվ կամավոր, առանց որևէ մեկի կարծիքը հարցնելու, փոխվում եմ, և Սայաթին նշանակում եմ մեր վաշտի հրամանատար, և ես էլ կողքից օգնում եմ Սայաթին, որքան կարող եմ: Երկու-երեք օր հետո Կոմիտաս գեներալը հայտնեց, որ 12 զաստավայի համար թեժ կռիվներ են գնում: Եվ ասում եմ՝ եղբայր, մարդիկ կիսամերկ են, գոնե սաղավարտ, զրահաբաճկոն տվեք, էլ չեմ ասում՝ նռնականետ չկա, էլ չեմ ասում, որ ուրիշ զենքեր չկան, մի վաշտում 100 ավտոմատավոր են, մեկ գնդացիր: Ամեն դեպքում մի 40 հոգու կարողանում ենք հագցնել, և տղաները գնում են զաստավայի համար կռվելու: Տղաները կռվում են, որքան կարողանում են: Վերջում տանկերն են դուրս գալիս, իսկ տղաները չունեին հակատանկային հրթիռներ, որ կրակեին: Եվ բոլորը միասին դուրս են գալիս, գալիս զորամաս: Սկսվում են սարսափելի, անկանխատեսելի մարտեր: Գեներալը եկավ ասաց, որ հակառակորդը մեր կացարաններից հեռու է 400-500 մետր: Ես հարցնում եմ՝ ինչ պետք է անենք: Ես արդեն չգիտեմ՝ որն է մեր վաշտը: 400-500 հոգանոց վաշտում մեր տղաները 12-ն էին, որոնք մինչև վերջ կանգնել են: Ես այս ամենը պատմելու իրավունք չունեմ, բայց, քանի որ վայրահաչոց կա, ես ստիպված եմ պարզաբանել: Եվ այդ ժամանակ անձամբ ես բոլորին ասացի՝ կացարանից դուրս եկեք, և վերցրել եմ ինքնաձիգը և ասել իրավիճակը, պետք է կռվենք մինչև վերջ, կազմակերպենք պաշտպանությունը, տեսնենք՝ գեներալն ինչ է ասում, որտեղ պետք է տեղակայենք մարդկանց և ինչքան: Գեներալն ասում է՝ 100 հոգի պիտի բարձրանա այս դիրքերը, ես միանգամից կիսում եմ շարքը, մի մասը բարձրանում են դիրքեր: Ամբողջ վտանգը անցնում է, ես մարդկանց բերում եմ կացարան, այնտեղ չգիտեմ՝ ով է տեղեկացնում, որ հեսա այդ կացարանին հարվածելու են: Տղաները դուրս են գալիս, ընկնում ռմբակոծության տակ, տալիս զոհեր, ես հետ եմ գալիս, որ մեր վիրավոր տղաներից մեկին հանեմ, վիրավորին տեղափոխում ենք Լաչին, և անընդհատ մնացել եմ այնտեղ: Հետո հետ գնացել տղաների մոտ, լիքը պակաս բան կար, տղաները լրիվ տկլոր էին, ոչ սաղավարտ ունեին, ոչ զրահաբաճկոն: Սարսափելի վիճակ էր: Եվ հետո ես պարտավոր չէի 43 օր մարտադաշտում լինեի, շատ կլիներ թալանչիների համար: Ես այսքան եմ կարողացել անել:

– Ինչպե՞ս է ստացվում, որ կռվող տղաները աջակցում են վարչապետին, բայց Դուք հենց առաջին օրը շտապեցիք կառավարության շենք և խորհրդարան:

– Ես այդ մասին պարտադիր խոսելու եմ, բայց այսօր չեմ ուզում այդ մասին որևէ բան խոսել: Դժբախտաբար, վախը շատ մեծ է:

– Ներսում կայի՞ն դավաճաններ: Ի վերջո, ի՞նչն էր պարտության պատճառը:

– Գլխավոր պատճառն այն էր, որ մենք հաղթանակից հետո չլրջացանք, պատահական մարդիկ շատ տեղեր նստեցին, շատ բաներ ասացին, շատ պառակտեցին, 94-ից է գալիս մեր պարտությունը:

Իմ համեստությունը թույլ չի տալիս, որ շատ դեպքեր պատմեմ, որոնց ականատես են եղել 80-100 մարդ, որոնք ինձ են վերաբերում, կգա ժամանակը, պարտադիր դա էլ կասեմ։ Այո՛, դրա հրամայականը կա՝ ճիշտ ասելու, ներկայացնելու։

Վերջում Մանվել Եղիազարյանը խնդրեց, որ եթե նման տեղեկատվություն ունի ֆեյսբուքյան օգտատերը, առաջարկում է մամուլի ասուլիսին հանդիպել, ներկայացնել փաստեր, իսկ եթե ոչ, ապա ինքը աննամուս ֆեյք է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում