AstraZeneca բրիտանա-շվեդական դեղագործական ընկերությունը, որը կոկոնավիրուսի դեմ պատվաստանյութ է պատրաստում Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ, պատրաստվում է դեղի լրացուցիչ փորձարկումներ անցկացնել՝ դրա արդյունավետության վերաբերյալ մի շարք փորձագետների կասկածների ֆոնին: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Պասկալ Սորիոն Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում:
Երկուշաբթի օրը նախնական արդյունքները հրապարակվել են Օքսֆորդի պատվաստանյութի կլինիկական փորձարկումներից, որն իրականացվել է Միացյալ Թագավորությունից և Բրազիլիայից 20,000 կամավորների վրա: Դրանք ցույց են տալիս, որ պատվաստանյութի միջին արդյունավետությունը կազմել է 70%: Թեստերի ընթացքում պարզվել է, որ երբ պատվաստանյութի երկու հավասարապես մեծ չափաբաժիններ են կիրառվել մեկ ամսվա տարբերությամբ, վարակի դեմ պաշտպանության մակարդակը կազմել է 62%: