Tuesday, 16 06 2026
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար

Բերձորի բնակիչներին հորդորում են տարհանվել անվտանգության նկատառումներից ելնելով

Բերձորում բնակիչներից ահազանգեր ենք ստանում, որ իրենց հրահանգում են տարհանվել։ Ֆեյսբուքյան տարբեր խմբերում ևս ակտիվ քննարկվում է Բերձորը Ադրբեջանին հանձնելու լուրը։ Այս պահին Բերձորով (Լաչինով) է անցնում Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը եւ Հայաստանը Արցախին կապող միջանցքը, որը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության տակ։

Պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի շրջանը մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը պիտի անցնի Ադրբեջանին։ Կառավարության հրապարակած՝ Ադրբեջանին հանձնվելիք համայնքների ցանկում, սակայն, Բերձոր քաղաքը ներառված չէ։

«Հետքը» կապ է հաստատել Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանի հետ։ Վերջինս նշեց, որ բնակիչները տարհանվում են անվտանգության նկատառումներից ելնելով։ Ալավերդյանն ասաց, որ Բերձորում փոքրաթիվ հայկական վարչական իշխանություն շատ հնարավոր է, որ լինի, բայց ցանկալի է, որ քաղաքացիական բնակչություն չլինի, Բերձորի հետագա կարգավիճակի մասին տեղեկություն դեռևս հայտնի չէ։

Հարցին` պատերազմը դադարեցնելու մասին նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության համաձայն ադրբեջանական կողմին հանձնվող տարածքների մեջ արդյոք նշվա՞ծ էր Բերձորը, վարչակազմի ղեկավարը պատասխանեց, որ չի ընթերցել համաձայնագիրը և չգիտի՝ Բերձորը կա՞ ցանկում, թե ոչ։

«Բերձոր քաղաքի բնակիչները տարհանվում են իրենց ցանկությամբ ու, մեծ հաշվով, միմիայն իմ պատասխանատվությամբ։ Հաշվի առնելով հարավային կողմի ցավալի փորձը՝ ես մեր բնակիչներին խորհուրդ եմ տալիս, որ տարհանվեն»,֊ասաց նա։

Ալավերդյանի հավաստմամբ, բնակիչների տեղահանում կատարվում է անվտանգության նկատառումներից ելնելով։ Տարածքում ադրբեջանցիներ չեն լինելու, բայց քանի որ մեծաթիվ զորք ու ուժային կառույցներ Բերձորում չեն լինի, 2.5 կմ հեռավորությունը շատ վտանգավոր է խաղաղ բնակչության ապրելու համար։

Նա ասաց նաև, որ բնակչությանը տեղեկացրել է տարհանման մասին բոլոր հնարավոր միջոցներով։

Պաշտոնական տեղեկատվություն ստանալու համար զանգահարել ենք նաև Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանին, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին, պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, բայց մեր բոլոր զանգերը մնացել են անպատասխան։

Կամավորական հիմունքներով Արցախից տեղահանված բնակիչների իրերը տեղափոխելու աշխատանքների մասնակիցներից Հակոբ Միկոյանը մեզ պատմեց, որ նոյեմբերի 23֊ին է վերադարձել է Բերձորից՝ իր հետ բերելով բնակիչներին և իրենց գույքը։ Այս պահին էլ նա Բերձորի ճանապարհին է։ Նրա փոխանցմամբ՝ բնակիչներին հորդորել են տեղահանվել։ Հակոբը նշեց, որ բնակիչների շրջանում խոսակցություններ են շրջանառվում, որ Բերձորը դադարելու է լինել հայկական, և որ վարչական տարածքը ևս ղեկավարելու են ադրբեջանցիները։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում