Ինչպես հայտնում է Die Welt-ը, գերմանացի սահմանապահները Քյոլն-Բոնն օդանավակայանում առգրավել են 6.5 կգ հերոին, որի արժեքը սև շուկայում գնահատվում է մեկ միլիոն եվրո: Այն պահված է եղել Իրաքից ուղարկված նարդու 18 տուփերի մեջ: Նարդին նախատեսված է եղել մի տղամարդու համար, որը բնակվում է շվեյցարական Արբոն փոքրիկ քաղաքում:
Ոստիկանությունը չի առգրավել ապրանքը, այլ ուղարկել է այն հասցեատիրոջը: 45-ամյա նարկոդիլերը ձերբակալվել է ապրանքը ստանալիս: Խուզարկության ժամանակ նրա բնակարանում հայտնաբերվել է ևս մեկ կիլոգրամ հերոին: Նշվում է, որ տղամարդուն սպառնում է երկար տարիների ազատազրկում, քանի որ, ինչպես պարզվել է, նա նախկինում էլ է ստացել նմանատիպ ապրանք:







































