Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է Ռազմական դրության ռեժիմը վերացնելու մասին որոշումը ընդունելու մասին հարցը:
«Մենք չե՞նք կարող կառավարությանը տալ ժամանակ՝ չեղարկելով ազատ հավաքների և այլ սահմանափակումները, որոնցից շատերն իրոք ժամանակավրեպ են, և թողնել այն հատվածը, որը վերաբերում էր հումանիտար օգնությանը կամ մոբիլիզացիոն գործողություններին: Եթե այդ որոշումները ընդունվեին, ռազմական դրության այդ հատվածն էլ կչեղարկվեր»,- ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանին հարցրեց «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Թևոսյանը:
Թևոսյանն ընդգծեց. «Ես իմ մեղքի բաժինն ընդունում եմ, բայց դուք ինքնուրույն այդ ձևակերպումը չէի՞ք կարող անել»:
Մանրամասն՝ տեսանյութում: