Աշխարհում ավելի քան 1.4 միլիոն մահ է գրանցվել կորոնավիրուսի պատճառով: Այս մասին վկայում են Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալները:
Տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում COVID-19-ից արդեն մահացել է 1 407 542 հիվանդ:
Կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվն աշխարհում հասել է 59 671 202-ի: Միևնույն ժամանակ, հիվանդությունից ապաքինվել է 38 189 510 մարդ: