Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Երիտասարդության հոգսը Պուտինը չէ

ԲՀԿ-ն կարծես թե բավական լուրջ է ձեռնմուխ եղել Պուտինին Հայաստան բերելու գործին, ինչի համար որպես առիթ է փորձում օգտագործել Ծաղկաձորում օգոստոսի 20-ին կայանալիք երիտասարդական հավաքը:

Այդ հավաքի կազմակերպիչները ԲՀԿ անդամ երիտասարդներ են, ու թերևս դժվար չէ ենթադրել, որ հավաքն էլ իրականացվելու է Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ: Այստեղ, նշմարվու է գործընթացի երկու շերտ:

Նախ, առաջինն այն է, որ ԲՀԿ-ն փաստացի փորձում է իր «բազեն» ունենալ, սակայն ավելի ընդգրկուն՝ ԱՊՀ մասշտաբով, ու թեև ժամանակային առումով ԲՀԿ «բազեն» ավելի կարճ է տևում և սեզոնային պարբերականություն չունի, այդուհանդերձ քաղաքական մասշտաբով կարծես թե փորձ է արվում դրանից ավելի լուրջ էֆֆեկտ ստանալ: Այդ փորձի մեջ է թերևս տեղավորվում այն, որ ԲՀԿ անդամ Անի Ալավերդյանը Ռուսաստանի իշխանության այսպես ասած «բազեականների»՝ Սելիգերում պարբերաբար հավաքվող երիտասարդների հավաքի ժամանակ անմիջական հրավեր հղեց Սելիգերում հյուրընկալված Վլադիմիր Պուտինին: Այդպիսով, Բարգավաճ Հայաստանը փաստորեն թե՛ փորձում է գերազանցել Հանրապետականի «Բազե»-ին, թե՛ փորձում է նաև գերազանցել հենց Հանրապետականին, որի նախագահն ու վարչապետը երեք տարի է, ինչ չեն կարողանում Պուտինին որևէ կերպ բերել Հայաստան, և եթե ԲՀԿ երիտասարդներին հաջողվի դա անել, ապա այդ փաստը կարող է ոչ միայն լուրջ հարված լինել ՀՀԿ երիտասարդներին, այլ նաև ՀՀԿ ղեկավարությանը:

Մյուս կողմից՝ իսկ եթե Պուտինը չգա, արդյոք դա էլ իր հերթին հարված կլինի՞ ԲՀԿ-ին: Ինչ-որ չափով՝ այո, որպես չստացված հնարք: Բայց Բարգավաճ Հայաստանն ինչ-որ տեղ ապահովագրել է իրեն այդ հնարքի բացասական էֆեկտից՝ անմիջականորեն, կուսակցական ղեկավարության քաղաքական մակարդակով չմիջամտելով գործընթացին և այն դնելով զուտ երիտասարդական հիմքի վրա:

Ըստ երևույթին դա պայմանավորված է ոչ միայն անհաջողության դեպքում հարվածից խուսափելու, այլ երևի թե առանձնապես հաջողության ակնկալիքներ չունենալու հանգամանքով: Հարցն այստեղ այն է, որ ԲՀԿ-ական աղջնակը Պուտինին Հայաստան էր հրավիրում Հայաստանի երիտասարդության անունից:

Իսկ ո՞վ է հարցում արել Հայաստանի երիտասարդության շրջանում և պարզել՝ ուզո՞ւմ է երիտասարդությունը Պուտինին տեսնել Հայաստանում, թե՞ ոչ: Իսկ գուցե հարցումը պարզի, որ երիտասարդությունը չի ուզում Պուտինին տեսնել, կամ երիտասարդության համար միևնույն է՝ կգա, թե չի գա Պուտինը Հայաստան:

Այնպես որ, թերևս պետք է այս կամ այն հրավերը ուղղելիս հանդես գալ հրավիրող կողմի կոնկրետ մատնանշումով և ԲՀԿ երիտասարդությանը չնույնացնել Հայաստանի երիտասարդության հետ:

ԲՀԿ-ում Հայաստանի երիտասարդության մի փոքր մասն է միայն, իսկ Հայաստանւի երիտասարդության մեծ մասը շատ ավելի կարևոր և լուծման տեսանկյունից հրատապություն պահանջող բարդ խնդիրներ ու հոգսեր ունի, քան Պուտինին Հայաստան հրավիրելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում