ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 1-ից մինչ օրս Արցախ է ուղարկել 84, իսկ Հայաստանի տարբեր բնակավայրեր՝ 357 բեռնատար հումանիտար բեռ։ ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Արցախի բնակչության համար ԱԻՆ-ի կենտրոնական պահեստ ուղարկվող բեռների ծավալները մարտական գործողությունների ավարտով պայմանավորված նվազել են: Արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է հումանիտար օգնության ընդունումը, տեսակավորումն ու փոխանցումն Արցախի, Հայաստանի մարզերի և Երևանի վարչական շրջանների լիազոր մարմիններին: Այս առումով նախարարության գործառույթներն այսքանով սահմանափակվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ: