Նաթիա Մեզվրիշվիլին թողել է Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավարի պաշտոնը: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Մեզվրիշվիլին նշել է, որ ինքը հեռանում է քաղաքացիական ծառայությունից ՝ 13 տարվա «չափազանց հետաքրքիր և մարտահրավերներով լի գործունեությունից» հետո:
Նա շնորհակալություն է հայտնել վարչապետ Գեորգի Գախարիային վստահության համար: Մեզվրիշվիլին հույս է հայտնել, որ ապագայում կկարողանա նպաստել երկրի առաջընթացին: