Մի շարք արաբական երկրներ խաղաղության համաձայնագրեր են կնքում Իսրայելի հետ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Al-Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Կան արաբական երկրներ, որոնք միանում են խաղաղության համաձայնագրին Իսրայելի հետ»,- հաղորդել է Պոմպեոն:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ը կշարունակի ջանքեր ներդնել տարածաշրջանում խաղաղության ձեռք բերման համար:
«Մենք ձգտել ենք պաղեստինցիների ներգրավմանը Իսրայելի հետ խաղաղության մեջ, բայց նրանց ղեկավարությունը հրաժարվել է»,- ասել է Պոմպեոն: