Հուլիսի 5-ին Վրաստանի խորհրդարանն ընդունեց օրենք, որը թույլ է տալիս յուրաքանչյուր կրոնական համայնքին գրանցվել՝ ստանալով կազմակերպության կարգավիճակ։
«Առաջին լրատվականի» հարցին, թե Հայ առաքելական եկեղեցին դիմե՞լ է արդյոք գրանցվելու համար, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը պատասխանեց.
«Գործընթացը սկսված է, այժմ վիրահայոց թեմն այդ գործընթացի մեջ է, և կանոնադրությունն է պատրաստվում, որպեսզի անհրաժեշտ դիմումը կատարվի»։
«Թե երբ կավարտվի այդ գործընթացը, պետք է հստակեցնել վիրահայոց թեմի առաջնորդի հետ, որովհետև վիրահայոց թեմի առաջնորդն է այլևս պատասխանատու այդ բոլոր գործընթացների համար»,- հավելեց Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։







































