Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Անկարայի ռազմավարական նպատակը Եվրամիության մեջ մտնելն է: Այս մասին հաղորդում է NTV հեռուստաալիքը:
«Թուրքիայի և ԵՄ-ի միջև սերտ հարաբերությունները ունեն ռազմավարական մեծ նշանակություն, դա կբերի համագործակցության ընդլայնման դինամիկա և հարաբերությունների ամրապնդում»,- հայտարարել է Քալընը:
Նա ԵՄ երկրների առաջնորդներին կոչ է արել հրաժարվել գաղափարական և քաղաքական համոզմունքներից և դիտարկել Անկարայի հետ հարաբերությունները «ռազմավարական տեսանկյունից»:
Մամլո քարտուղարը նշել է, որ տարածաշրջանային խնդիրները, այդ թվում իրավիճակը Կիպրոսում և Լեռնային Ղարաբաղում, վաղ թե ուշ պետք է հաղթահարվեն երկխոսության և համագործակցության ճանապարհով: