Friday, 26 04 2024
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ

Պուտինը խոստովանեց մեծ պարտությունը

Նոյեմբերի 17-ին Վլադիմիր Պուտինը անսպասելի հանդիպում կազմակերպեց լրատվամիջոցների հետ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հարցով, որ ընթացքում նախկինից ավելի մանրամասն խոստովանեց իր ծանր պարտության մասին։ Ավելի կոնկրետ՝ տասնյակ պարտությունների, որոնք արցախյան երկրորդ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում կրել է Ռուսաստանը։ Պուտինը ստիպված էր կատարել հատուկ հանրային ինտերվենցիա՝ ներխուժում, քանի որ  քաղաքական ճգնաժամը Երևանում խորանում էր։

Ինչպես հայտնի է՝ նախօրեին՝ նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը փաստացի պահանջեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք անցկացման պարագայում կհանգեցնեն խորհրդարանի կազմի արմատական փոփոխությանը և ներկայիս կառավարության փլուզմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Հարկ է նկատել, որ դա այն նպատակն է, որին հասնելու համար Պուտինը նախորդ 2,5 տարվա ընթացքում հետևողականորեն քայլեր էր ձեռնարկում՝ սկսած 2018 թ․ ապրիլ-մայիս ամիսներից, այսինքն` այն ժամանակից, երբ նարնջագույն հեղափոխության արդյունքում իշխանության եկավ Փաշինյանը։ Սակայն այն պահին, երբ այդ նպատակը գրեթե իրականացված է, իսկ պարոն Փաշինյանի թե՛ քաղաքական և թե՛ ֆիզիկական անվտանգությունն ու կյանքը մազից  է կախված, Պուտինը գիտակցեց, որ իր նվիրական նպատակի փաստացի իրականացումը կհանգեցնի ծանրագույն աղետի, որը անհամաչափ ավելի մեծ վնաս կհասցնի իրեն՝ Պուտինին, քան Փաշինյանի եսասիրական ցանկության իրականացման հետևանքով իր ստանալիք օգուտները։

Պատասխանելով ԶԼՄ-ների հարցերին՝ Պուտինը բարոյապես աջակցեց Հայաստանի վարչապետին, այն էլ այնպիսի բառամթերքով, որը նրանից նախկինում ոչ ոք չէր լսել։ Նա առնվազն 3 անգամ նշել է, որ Փաշինյանը պատերազմի ընթացքում ունեցել է ազնիվ դիրքորոշում, որն արտահայտել է հայ ժողովրդի առջև, և կտրականապես դեմ է հանդես եկել ՀՀ-ում իշխանության հնարավոր փոփոխություններին։ Դա կլիներ ինքնասպանություն։ Երկիրը, որը գտնվում է պատերազմի վերսկսման անմիջական սպառնալիքի ներքո, չի կարող իրեն թույլ տալ այդպես պահել, այդ թվում՝ իշխանության ձևավորման հարցում ներսից պառակտելով հասարակությունը։ Ես կարծում եմ՝ դա բացարձակապես անընդունելի, անարդյունավետ է և  շատ վտանգավոր։

Ինչո՞ւ է Պուտինը պաշտպանում իր չսիրած Փաշինյանին։

Դրա պատճառը Փաշինյանի վերածվելն է Պուտինի հակառակորդից նրա ստիպված դաշնակցի։ Նման փոփոխությունը կատարվել է Հայաստանի, ինչպես նաև Ռուսաստանի՝ Արցախում կրած ծանր պարտության հետևանքով։ Այս պարտությունը հատկապես ցավալի է, պարտության մատնողը ուղղակիորեն Ադրբեջանն է, թեև վերջինս նաև նկատելի աջակցություն է ստացել Թուրքիայից։ Տարիների ընթացքում Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման համար չի սահմանափակվում դիվանագիտական միջոցներով և պատրաստ է կիրառել նաև ռազմական ուժ։ Տարբեր միջազգային հարթակներում անընդհատ կրկնվող այս խոսքերը մինչև վերջերս գործնական իրականացում չէին ստանում։ Պուտինի համար դա յուրահատուկ բան չէր պարունակում, նա ևս լայնորեն կիրառել է ռազմական ուժ և հենց ռազմական մեթոդներով է փորձել հասնել իր ցանկալի արդյունքներին Չեչնիայում, Վրաստանում, Ուկրաինայում, Սիրիայում, Լիբիայում։ Սակայն մի բան է` երբ դու ինքդ ես դիմում ռազմական մեթոդի, իսկ մեկ այլ բան է, երբ դու դառնում ես այլ պետությունների կողմից ռազմական ուժի կիրառման օբյեկտ, այն էլ այնպիսի պետությունների, որոնց ռազմական ներուժը քո կողմից թերագնահատվել է այնքան, որ երբ այդ ներուժը կիրառվեց, Պուտինը չէր կարողանում արդյունավետորեն հակազդել դրան։

Պուտինը ոչ միայն չկարողացավ հակազդել Ադրբեջանի ռազմական գործողություններին, որոնք սկսվեցին սեպտեմբերի 27-ին։ Պուտինը չկարողացավ կանգնեցնել մարտական գործողությունները նաև այն ժամանակ, երբ Ադրբեջանի ուժային առավելությունը Հայաստանի նկատմամբ դարձավ ակնհայտ, և դա արձանագրվեց մասնավորապես Ալիևի և Փաշինյանի հետ հոկտեմբերի 19-ին և 20-ին տեղի ունեցած բանակցություններում։ Մարտական գործողությունները կանգնեցվեցին միայն նոյեմբերի 9-ին, բայց ոչ այն ժամանակ, երբ պատերազմին իբր թե միջամտեց Պուտինը։ Ինչպես ցույց է տալիս այդ թվում նաև Պուտինի վերջին հարցազրույցը՝ նա միջամտում էր ամենասկզբից և պատերազմի ողջ ընթացքում։ Պատերազմական գործողությունները կանգնեցվել են նոյեմբերի 9-ին, այն ժամանակ, երբ ադրբեջանական զորքերը գրավել են Շուշին և սկսել են սպառնալ Ստեփանակերտին, իսկ Հայաստանը կապիտուլացվել է՝ ընդունելով Ադրբեջանի բոլոր պահանջները։

Սա Պուտինի առաջին երեք պարտությունն են։ Առաջինը՝ Պուտինը չկարողացավ կանխարգելել ռազմական գործողությունները, երկրորդ՝ Պուտինը չկարողացավ կանխել մարտական գործողությունները այն ժամանակ, երբ ցանկանում էր։ Երրորդ՝ մարտական գործողությունները վերջին հաշվով կանգնեցվել են ոչ միայն Պուտինի միջամտության շնորհիվ, այլև Պուտինի դաշնակցի կապիտուլյացիայի հետևանքով։ Սրանով Պուտինի պարտությունների շարքը չի ավարտվում։ Հարկ է նկատել, որ Պուտինը, հերքելով իր նախորդ հայտարարությունները, վերջին հարցազրույցում պատմել է Ռուսաստանի կողմից Հայաստանի ցուցաբերած ռազմական օգնության մասին։ Մենք ելնում էինք նրանից, որ անգամ նման լուրջ իրադարձությունների ընթացքում պետք է ապահովվի ուժերի հավասարակշռությունը։

Դուք նոր նշեցիք Թուրքիայի դերի մասին, ոչ ֆորմալ զինվորական կազմավորումների մասին։

Ես Ձեզ հավաստիացնում եմ, որ Հայաստանը իրեն լքված և մոռացված չի զգացել, և Ռուսաստանն արել է ամեն ինչ, որ դա չլինի։ Ինչ վերաբերվում է այն բանին, թե միայնակ չի զգացել, հավաստիացնում եմ ձեզ, որ ՌԴ-ն բազմակողմ և երկկողմ պարտավորությունների շրջանակներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցությունների ոլորտում ամբողջովին իրականացրել է իր բոլոր պարտավորությունները, ինչի համար Հայաստանի ղեկավարությունը, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս շնորհակալություն է հայտնել և ընդգծել է, որ Ռուսաստանը ամբողջովին իրականացնում է իր պայմանագրային պարտավորությունները այս ոլորտում։

Ի՞նչ է նշանակում Պուտինի այս խոստովանությունը։

Դա նշանակում է՝ քանի որ Հայաստանը կրել է ծանր ռազմական պարտություն, ուրեմն ռուսական օգնությունը կա՛մ անբավարար էր, կա՛մ անորակ, ժամանակավրեպ՝ ռազմի դաշտում բեկում արձանագրելու կամ ռազմաճակատում իրավիճակի կայունացման համար։ Այս խոստովանությունն ավելի քան անհրաժեշտ էր։ Դա նշանակում է նաև, որ Ադրբեջանը ավելի ուժեղ դուրս եկավ, քան Հայաստանը, և թուրքական օգնությունն ավելի պետք եղավ Ադրբեջանին, քան Ռուսաստանի օգնությունը՝ Հայաստանին, Թուրքիան՝ որպես Ադրբեջանի կարևոր դաշնակից և հովանավոր, ավելի ուժեղ դուրս եկավ, քան Ռուսաստանը` որպես Հայաստանի կարևոր դաշնակից և հովանավոր։ Դա Պուտինի չորրորդ պարտությունն է։

Պուտինի հինգերորդ պարտությունը Ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցությունների ձևաչափի  դրամատիկ փոփոխությունն է։ Ավելի քան քառորդ դարի ընթացքում Ռուսաստանը եղել է Մինսկի խմբի 3 համանախագահներից մեկը՝ ի թիվս Ֆրանսիայի և ԱՄՆ-ի։ Դեռևս հոկտեմբերի 1-ին Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարները՝ Էմանուել Մակրոնը, Դոնալդ Թրամփը, Վլադիմիր Պուտինը, ստորագրել են ԼՂ հարցով եռակողմ հայտարարություն։ 40 օր անց նոր եռակողմ հայտարարությունը Վլադիմիր Պուտինը արդեն ստորագրում էր Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ։ Երեք մեծ տերությունների լիիրավ ներկայացուցիչների փոխարեն, որոնք թելադրում են իրենց կամքը, Պուտինը վերցրել էր Ալիևի կողմից թելադրված տեքստի սրբագրիչի դերը. Ըստ էության՝ ես ստիպված էի ինձ վրա վերցնել միջնորդի դերակատարում, երբ զրուցում էի երկու լիդերների հետ, լսում էի նրանց պահանջները, տեքստի վերաբերյալ հնչող դիտողությունները, կատարում էի ինչ-որ փոփոխություններ, կապվում էի կողմերի հետ, լսում էի նրանց ցանկությունները և պահանջները։ Այնուհետև խորհրդակցում էի նրանց հետ, մի կողմի պահանջների վերաբերյալ և հակառակը, սակայն փաստացի դա հավասարազոր և լիարժեք աշխատանք էր։

Պուտինի վեցերորդ պարտությունը դարձավ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ որևէ հիշատակման բացակայությունը։ Նույնիսկ ներկայիս ստատուս քվոյի վերաբերյալ որևէ նշման բացակայությունը։ 2013 թ մեր առաջարկների հիմքում ընկած էր բուն Ղարաբաղի ստատուս քվոյի ճանաչումը՝ առանց ամրագրելու նրա վերջնական կարգավիճակը։ Այո՛, նման խնդիր առկա է, ԼՂ վերջնական կարգավիճակը որոշված չէ։ Մենք պայմանավորվել ենք, որ պահպանվում է ստատուս քվոն, այն է՝ այսօրվա իրադրությունը։ Ինչ կլինի դրանից հետո՝ պետք է որոշվի ապագայում՝ ապագա ղեկավարների, գործընթացի ապագա մասնակիցների կողմից։ Ի տարբերություն Պուտինի՝ Ալիևը հայտարարել է, որ տեղի է ունեցել Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորում։ Ընդ որում՝ Ղարաբաղն այսօր չունի որևէ կարգավիճակ։ Ինչպես երևում է՝ Պուտինն այլ կերպ է մտածում, սակայն իրականում նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ որևէ կերպ չի հիշատակվում ԼՂ կարգավիճակը։

Պուտինի յոթերորդ պարտությունը եղավ նոյեմբերի 9-ի հայտարարության 5-րդ կետը, որի համաձայն պետք է ստեղծվի ռուս-թուրքական համատեղ խաղաղապահ կենտրոն, որը պետք է վերահսկողություն իրականացնի կրակի դադարեցման նկատմամբ։ Քիչ է այն, որ դա խաղաղապահ օպերացիաների իրականացման բազային սկզբունքի ակնհայտ խախտում է, որի համաձայն՝ որպես խաղաղապահ չեն կարող գործել հարևան երկրի զինվորականները, որոնք նաև հանդիսանում են հակամարտության կողմերից մեկի կարևորագույն դաշնակիցը, և այդ երկիրը նաև ընդգծում է նաև դաշնակցային հարաբերությունները կոնֆլիկտի կողմերից մեկի հետ և բացեիբաց սպառնում է ուժ կիրառել մյուս կողմի նկատմամբ, նաև Ռուսաստանի իշխանությունները երբևէ չեն համաձայնել, որ նախկին ռուսական կայսրության կամ ԽՍՀՄ-ի տարածքում թուրքական զինվորականների տեղակայմանը, որոնք այսօր նաև հանդիսանում են ՆԱՏՕ-ի անդամ պետության ներկայացուցիչներ։ Դա բնականաբար չի նշանակում, որ նախկին ԽՍՀՄ տարածքում երբևէ չեն եղել օտարերկրյա զինծառայողներ։ Օրինակ՝ ՆԱՏՕ-ական զինվորականները Մեծ Բրիտանիայից, Կանադայից և Գերմանիայից ռոտացիոն հիմքով ներկա են բալթյան երկրներում 2017 թվականից, սակայն Կրեմլը երբեք չէր մոռանում հիշեցնել, որ դեմ է իրերի նման դասավորությանը։ Այսօր, սակայն, ի տարբերություն բրիտանական, կանադական, գերմանական զինվորականների, որոնք ներկա են բալթյան երկրներում ռոտացիոն հիմունքներով, հակառակ Պուտինի հայտարարություններին, թուրքական զինվորականները հայտնվել են Ադրբեջանում մշտական հիմունքներով՝ ոչ միայն առանց Պուտինի առարկությունների, այլև վերջինիս գրավոր և բանավոր համաձայնությամբ։

Պուտինի ութերորդ պարտությունը՝ թուրքական զիվորականների մանդատի և այն ռազմական միջոցների ճանաչումն է, որոնք թուրքական ուժերի կողմից պետք է կիրառվեն հայկական կողմի գործողությունների վերահսկման նպատակով։

Ո՞ւմ նրանք պետք է վերահսկեն, եթե ոչ հայերին։

Մենք պայմանավորվել ենք այն մասին, որ կստեղծենք համատեղ կենտրոն, որը կօգտագործի անօդաչու թռչող սարքեր, մենք միասին կվերահսկենք տարանջատման գծի երկայնքով առկա իրավիճակը այդ անօդաչու սարքերի միջոցով, կստանանք համապատասխան տեղեկատվություն, կվերլուծենք, համապատասխանաբար դրա հիման վրա կանենք եզրահանգումներ այն մասին, թե ի՞նչ է տեղի ունենում իրականում օնլայն ռեժիմում։ Այլ կերպ ասած՝ Պուտինը համաձայնել է, որպեսզի թուրքական անօդաչու սարքերը, որոնք պատասխանատու են պատերազմի ընթացքում առնվազն հարյուրավոր հայ զինվորականների մահվան համար, հետևեն հայերին, այսպես ասած, խաղաղ ժամանակ։

Պուտինի իններորդ պարտությունը՝ Ադրբեջանի նոր միջազգային կարգավիճակի ճանաչումն է, որը կարելի է բնութագրել որպես բացարձակ ինքնիշխանություն։ Ադրբեջանն անկախ և ինքնիշխան պետություն է, Ադրբեջանն իրավունք ունի ընտրել իր դաշնակիցներին այնպես, ինչպես անհրաժեշտ կհամարի։ Ո՞վ կարող է նրան դրանում մերժել։ Ադրբեջանը վերադարձնում էր այն տարածքները, որոնք նա համարում էր իրենը։ Ընդ որում` Ադրբեջանի հետ համակարծիք էր ամբողջ միջազգային հանրությունը։ Եվ այս կապակցությամբ Ադրբեջանն իրավունք ուներ ընտրել ցանկացած դաշնակցի, որը նրան ցուցաբերում է համապատասխան օգնություն։ Ակնհայտ է, որ համատեղ կենտրոնը կտեղակայվի Ադրբեջանի ինքնիշխան տարածքում, և Ադրբեջանն իրավունք ունի ինքնուրույնաբար կայացնել որոշում, թե որտեղ է նպատակահարմար գտնում տեղակայելու այդ կենտրոնը։ Նման միջազգային կարգավիճակի ձեռքբերումը անկախության, ինքնիշխանության, օտարերկրյա դաշնակիցների ընտրության տեսանկյունից Պուտինն անհնար էր համարել Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի և անգամ բալթյան երկրների համար, իսկ ահա Ադրբեջանին տվեց կանաչ լույս։

Եվ, վերջապես, Պուտինի տասներորդ պարտությունը դարձավ էրդողանյան Թուրքիայի լիովին նոր միջազգային կարգավիճակի և դրության ճանաչումը։ Այսօր ռուսական զինվորականները Թուրքիայի զինծառայողների հետ համատեղ պետք է հետևեն հայկական կողմի կողմից կրակի դադարեցմանը։ Կարելի է ցանկացած գնահատական տալ Թուրքիայի գործողություններին, սակայն դժվար է Թուրքիային մեղադրել միջազգային իրավունքի խախտման մեջ։ Ինչ վերաբերվում է խաղաղապահ առաքելությանն, ապա այո, իրականում և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան միշտ խոսում էին խաղաղապահ գործառույթների իրականացմանը Թուրքիայի մասնակցության մասին։ Մենք պայմանավորվում էինք այն մասին, որ Թուրքիան Ադրբեջանի ցանկությամբ կմասնակցի կրակի դադարեցման վերահսկողությանը, մենք դա կանենք Թուրքիայի հետ համատեղ։  Թուրքիայի դերի գնահատումը չի մտնում նրա պարտականությունների մեջ։ Տարբեր մարդիկ, տարբեր երկրներ կարող են դա տարբեր կերպ գնահատել, տվյալ պահին Թուրքիայի հետ տարբեր պետություններ ունեն տարբեր հարաբերություններ։ Մենք գիտենք նախապատմությունը և անգամ Թուրքիայի ու Ռուսաստանի դարավոր հարաբերությունների դրամատիկ պատմությունը։ Մենք ամենևին ոչ միշտ և ոչ բոլոր հարցերում Թուրքիայի հետ համընկնող դիրքորոշումներ և տեսակետներ ունենք, դրանք երբեմն ամբողջովին տարբերվում են միմյանցից, բայց հենց դրանում է կայանում դիվանագիտության արվեստը, որպեսզի գտնվի փոխզիջում։ Փոխզիջումը հիմնված է գործընկերոջ նկատմամբ հարգանքի վրա։ Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարությունների դիրքորոշումները հաճախ ամբողջովին տարբերվում են, այժմ հասել են այնպիսի հանգրվանի, որ ստիպում է Պուտինին հարգել Թուրքիային այնքան, որ Թուրքիան Ադրբեջանի միջոցով թելադրում է Պուտինին այնպիսի պայմաններ, որոնք Պուտինը ստիպված է ընդունել՝ անկախ նրանից՝ դրանք համապատասխանո՞ւմ են իր՝ Պուտինի ցանկություններին կամ սկզբնական նպատակներին, թե՞ ոչ։ Այս ծանր տասը պարտության պատճառներին ստիպված կլինենք անդրադառնալ առանձին։

Անդրեյ Իլարիոնովը ՌԴ նախագահ Վլ. Պուտինի նախկին խորհրդականն է, տնտեսագետ

Էխո Մոսկվի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում