Իսպանիայի իշխանությունները որոշել են ճամբարներ բացել 7000 միգրանտների տեղակայման համար`ԵՄ-ում փախստականի կարգավիճակ ստանալու հույսով Իսպանիայի կղզիներ ժամանող ներգաղթյալների թվի կտրուկ աճի ֆոնին:
Իսպանիայի սոցապ նախարար Խոսե Լուիս Էսմիրվան նշել է, որ ճամբարները կպատրաստվեն մի քանի շաբաթվա ընթացքում և խնդրի ժամանակավոր լուծում կլինեն: Նրա խոսքով՝ կառավարությունը քննարկում է տեղահանվածներին տեղավորելու տարբերակները:
Միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի արշավի իրականացումը Իսպանիային ավելի քան 98,5 միլիոն դոլար կարժենա: Կառավարության ծրագրի համաձայն, ուժեղացվելու են նաև առափնյա պահպանության փրկարարական ջոկատները:









































