Թբիլիսիում ոստիկանությունը ձերբակալել է միկրոֆինանսական կազմակերպությունում ինը պատանդ վերցրած մարդուն: Այս մասին գրում RIA Novosti-ն՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ-ին:
«Գործողությունը հաջող է անցել , մի քանի ժամ տևած բանակցություններից հետո բոլոր պատանդները ազատ են արձակվել, հանցագործը բեձերբակալվել է»,- մեջբերում է Վրաստանի պարեկային ոստիկանության պետ Վաժա Սիրաձեն:
Նշվում է, որ պատանդները չեն տուժել: