Եվրամիության և Մեծ Բրիտանիայի միջև առևտրային համաձայնագիր կնքելու շուրջ բանակցությունները դադարեցվել են եվրոպական պատվիրակության անդամներից մեկի կորոնավիրուսով վարակվելու պատառով։ Այս մասին Twitter- ում գրել է Brexit-ի հարցով ԵՄ գլխավոր բանակցող Միշել Բարնյեն:
Նա հաղորդել է, որ կողմերը որոշում են կայացրել կարճ ժամանակով դադարեցնել բանակցությունները: Բարնյեն ասել է, որ իր թիմի բանակցողներից մեկի մոտ COVID-19-ի թեստի պատասխանը դրական է եղել:
ԵՄ գլխավոր բանակցողը նշել է, որ թիմերը կշարունակեն իրենց աշխատանքը՝ ցուցումներին լիովին համապատասխան:
Եվրոպական գործերի նախարար Տյուտի Տուփուրայնենը Reuters-ին հայտնել է, որ բանակցությունները կարող են դեռ հաջող լինել, և «համապարփակ» գործարքը կհամաձայնեցվի՝ նախքան դեկտեմբերի 31-ին կավարտվի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի ելքը:
Իր հերթին, բրիտանական գլխավոր բանակցող Դեյվիդ Ֆրոսթը հայտարարել է, որ բանակցությունները դեռևս կանցկացվեն հեռակա կարգով:







































