Ավստրալիայի և ԱՄՆ-ի կենսաբանները, ուսումնասիրելով աշխարհի տարբեր ժողովուրդների պրոտեոմները, հայտնաբերել են Արևելյան Ասիայի բնակիչների մոտ հայտնաբերել են կորոնավիրուսներին նկատմամբ հատուկ ազդեցությամբ սպիտակուցներ: Օգտագործելով սպիտակուցային սերունդների հաշվարկման մեթոդը՝ գիտնականները պարզել են, որ տարածաշրջանի բնակիչների շրջանում կորոնավիրուսային վարակներին հարմարվելը սկսվել է 25 հազար տարի առաջ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են bioRxiv-ում:
Էվոլյուցիոն պատմության ընթացքում մարդկային յուրաքանչյուր պոպուլյացիայի մեջ սպիտակուցների կազմը փոխվել է: Քանի որ սպիտակուցները ֆիզիկապես փոխազդում են օրգանիզմում հայտնվող վիրուսների հետ, յուրաքանչյուր վիրուսային համավարակից հետո բնակչության պրոտեոմում պահպանվում են որոշակի պաթոգոնի նկատմամբ հատուկ ազդեցությամբ սպիտակուցներ: