Այսօր Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցում տեղի է ունեցել 5-րդ Համահայկական խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությունը:
Արարողությունը ելույթ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
Արարողությանը ներկա են եղել նաև Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Համահայկական խաղերի միջազգային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, բազմաթիվ հյուրեր Հայաստանից և Սփյուռքից:
5-րդ Համահայկական խաղերին կմասնակցեն արցախցի մոտ 100 մարզիկներ:






































