Friday, 26 04 2024
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Անակնկալ ռեկորդներ խոշոր հարկատուների ցանկում
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ

Տարիների ընթացքում ոչինչ չարվեց տնտեսությունը պատերազմի պատրաստելու համար. հիմա արմատապես պետք է վերանայենք

«Պատերազմը հսկայական վնասներ է հասցրել տնտեսությանը, վնասները դեռ վերջնական պետք է գնահատել, բայց դրան զուգահեռ պետք է սկսել տնտեսության վերականգնման ուղղությամբ էական քայլեր իրականացնել։ Արմատապես ամեն ինչ պետք է վերանայենք»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Արմեն Քթոյանը։

Նրա խոսքերով՝ առաջնահերթ պետք է վերանայել այն արժեքային համակարգը, որը որ դրված է տնտեսության հիմքում, տնտեսությանը ունեցած մոտեցումը, պետք է տնտեսությանը ցուցաբերել ոչ ավանդական, ոչ ստանդարտ մոտեցումներ, լուծումներ։ «Մենք պետք է հասկանանք, թե տնտեսության հիմքում ինչ արժեքներ ենք դնում։ Խնդիրը զուտ տնտեսական չէ։ Եթե մենք այսօր ունենք ստի, կեղծիքի վրա հիմնված համակարգեր, որոնք ժառանգել ու հետներս բերում ենք ներկա ժամանակահատվածներ։ Պետք է գնահատել ու հասկանալ, թե արդյո՞ք մենք այդ ժառանգությամբ կարող ենք կառուցել արդյունավետ տնտեսություն։ Իրականում չենք կարող։ Մեր գլխավոր հրամայականը պետք է լինի՝ հստակեցնել նպատակներ, և ռեսուրսները արդյունավետ ձևով օգտագործել այդ նպատակների համար»,- ասաց Քթոյանը։

Իսկ նպատակները, մեր զրուցակցի խոսքերով, այն հարցի պատասխանն է, թե մենք ինչ երկիր ենք ցանկանում տեսնել 5-10-15 տարի հետո։

Տնտեսագետի խոսքերով՝ այսօր մենք չունենք արդյունավետ աշխատող տնտեսական համակարգ, եղած ռեսուրսները անարդյունավետ են օգտագործվում։ Խոսքը հատկապես հանքահումքային, մարդկային ռեսուրսների մասին է։ «Պատերազմական իրավիճակում գտնվող երկրում գյուղատնտեսական հողատարածքների 30 տոկոսը չի օգտագործվում։ Սա աբսուրդ է։ Մենք նման շռայլություն չենք կարող մեզ թույլ տալ։ Մենք այս հարցը պետք է վճռական լուծենք։ Մենք այս ռեսուրսի չօգտագործումը պետք է դիտարկենք որպես ազգային անվտանգության սպառնալիք։

Նմանատիպ հարցերը շատ են, ու այս առումով պետք է համազգային կոնսենսուս լինի։ Մենք պետք է այդ կոնսենսուսի շրջանակներում բարձրացնենք հարցը, թե մասնավորեցման արդյունքում ունեցած վնասների հետ ինչ ենք անում։ Խա՞չ ենք քաշում դրա վրա, ասում ենք՝ այդ թեման փակվա՞ծ է, թե՞ լուծումներ ենք առաջարկում։ Կրկնում եմ՝ մեզ պետք է ոչ ստանդարտ, ինովացիաների վրա հիմնված տնտեսություն։ Գիտության, կրթության ոլորտում կրկին արմատական լուծումներ են պետք։ Պետք է ամբողջ հայության ներուժի համախմբումը։ Հայությունը կարող է համախմբվել և, օրինակ, 500 միլիոն դոլար առանձնացնել մի համաշխարհային մակարդակի համալսարանի ստեղծմանը, որը հնարավորություն կտա կադրեր նախապատրաստել ապագայի համար։ Մենք չենք կարող ինչ-որ կիսատ-պռատ բարեփոխումներով արդյունքի հասնել։ Այսինքն՝ հարկավոր է նախկինի հետ հաշիվները պարզել, հստակեցնել, որպեսզի անընդհատ հետ չշրջվենք, ապա մեզ հարկավոր է բոլոր տիպի ռեսուրսների արդյունավետ օգտագործում, բնագիտության զարգացման նոր ռազմավարություն»,- ասաց տնտեսագետը։

«Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանի խոսքերով՝ այսօր այս վիճակին հասանք, որովհետև երկրի իրական տնտեսությունը զարգացնելու համար անկախության ոչ մի տարում չենք ունեցել երկրի պաշտպանունակությունը ամրապնդող, տնտեսական կառուցվածքին ուղղված ծրագրեր, և քայլեր չեն ձեռնարկվել դրա իրականացման համար։ «Ոչինչ չարվեց տնտեսությունը պատերազմի պատրաստելու համար։ Փոխարենը, պարգևավճարներով հիանալով՝ իշխանությունը վայելում էր իր իշխանությունը»,- ասաց Արիստակեսյանը՝ հավելելով, որ, ամեն դեպքում, ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու համար հարկավոր է անկախ պրոֆեսիոնալների խումբ ստեղծել, որը կաշխատի երկրի տնտեսության արագ վերականգնման ծրագրի վրա։ Այնպես, ինչպես պատերազմից հետո Գերմանիան վերականգնման ծրագիր իրականացրեց։ «Պետք է օգտվենք Սփյուռքի բոլոր հնարավորություններից։ Պետք է սկսենք կառուցել արդյունաբերական ուղղվածության հզոր տնտեսություն, բերենք նոր տեխնոլոգիաներ, երկիրը զարգացնենք ու դնենք պաշտպանական-ռազմական ուղու վրա։ Այնպիսի արդյունաբերություն պետք է ստեղծենք սեփական հումքի վրա, որպեսզի կարողանանք աշխարհում և տարածաշրջանում ունենալ մեր տնտեսական անվտանգությունը։ Դրանով միայն կարող ենք մեր երկիրը զարգացնել։ Զարգացած արդյունաբերական երկիրը միայն կարող է դիմագրավել աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում թշնամիներով շրջապատված տարածքում գտնվող Հայաստանին»,- եզրափակեց Արիստակեսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում