Մինսկում անվտանգության աշխատակիցները արցունքաբեր գազ են օգտագործել ցուցարարներին ցրելու համար: Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»:
Ականատեսների խոսքով՝ «Պուշկինսկայա» մետրոյի տարածքում, որտեղ սկսել են հավաքվել բողոքի ցույցի մասնակիցները, զանգվածային ձերբակալություններ են տեղի ունենում: Խմբերից մեկին են մոտեցել իրավապահների միանգամից մի քանի միկրոավտոբուսներ։ Ձերբակալությունները սկսելուց առաջ ցուցարարների ուղղությամբ արցունքաբեր գազ է ցողվել:
Բողոքի ակցիայի ընթացքում ձերբակալությունների մասին տեղեկությունը հաստատել է նաև Մինսկի Ներքին գործերի քաղաքային վարչության պաշտոնական ներկայացուցիչ Նատալյա Գանուսևիչը:










































