Sunday, 12 05 2024
-
18:00
Ուղիղ․ Երիտասարդների երթը դեպի հանրապետության հրապարակ
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը Էրդողանի՝ Վարոշա կատարելիք այցը սադրանք է համարում

Հունաստանը աննախադեպ սադրանք է համարում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (ՀԿԹՀ) և նրա ծրագրված այցը օկուպացված Վարոշա, որը գտնվում է Ֆամագուստա կղզու նախկին հանգստյան գոտու բուֆերային հատվածում, որտեղից 46 տարի առաջ վտարվել էին Կիպրոսի հույները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կիպրոսի գրավյալ տարածքները որպես թուրքական միավորում միակողմանի և ապօրինի հռչակման տարեդարձի առթիվ մի խումբ պետական պաշտոնյաների ուղեկցությամբ Թուրքիայի նախագահի պլանավորված այցը օկուպացված Վարոշա աննախադեպ սադրանք է, որը լիովին հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 550 և 789 բանաձևերին, ինչպես նաև Եվրոպական խորհրդի եզրակացություններին»,- ասված է Հունաստանի արտաքին գործերի նախարարության՝ շաբաթ օրվա տարածած հայտարարության մեջ:

Արտաքին գործերի նախարարության խոսքով ՝ «այս գործողությունը գումարվում է Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի կողմից անընդհատ աճող իրավախախտումների սրացմանը։

Մենք դա դատապարտում ենք ամենավճռական ձևով և սպասում ենք դրա համապարփակ քննարկմանը դեկտեմբերին կայանալիք Եվրոպական խորհրդի առաջիկա նիստում», – շեշտել է ԱԳՆ-ն:

«Հունաստանը, ինչպես բազմիցս շեշտվել է, կողմ է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հովանու ներքո բանակցությունների վերսկսմանը՝ Կիպրոսի խնդրի համապարփակ, արդար և տևական լուծում գտնելու համար`հիմնված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների և Եվրամիության իրավական դաշտի վրա: Այդ նպատակին հասնելու համար մեր երկիրը մշտական համակարգման և բացարձակ փոխըմբռնման մեջ է Կիպրոսի կառավարության հետ»,- եզրափակել է ԱԳՆ-ն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում