SARS-CoV-2 վիրուսը ժամանակի ընթացքում մուտացիայի է ենթարկվել և սկսել ավելի արագ տարածվել աշխարհով մեկ: Այս մասին հայտնում է MedicalXpress-ը՝ հղում կատարելով Science գիտական ամսագրին:
Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են վիրուսի նոր շտամը, որը հայտնվել է Եվրոպայում և ստացել է D614G անվանումը: Գիտնականները պարզել են, որ այն փոխանցվում և բազմանում է ավելի արագ, քան բուն չինական շտամը:
Կենդանիների թեստերում պարզվել է, որ նոր շտամը չի խորացնում հիվանդության ընթացքը և առավել զգայուն է պատվաստանյութերի և հակամարմինների վրա հիմնված դեղերի նկատմամբ:










































