Շվեյցարիայում հիվանդ ռուսաստանցու նկատմամբ կիրառվել է էվթանազիա, որի ուղիղ եթերի իրավունքը գնել էր բրիտանացի օլիգարխը: 62-ամայ Նիկոլայ Իվանիսովիչը հիվանդ է եղել ուղեղի քաղցկեղով: Համակերպվելով իր ախտորոշման հետ՝ Իվանիսովիչը որոշել է հեռանալ կյանքից, քանի դեռ քաղցկեղային բջիջներն ամբողջովին չեն ախտահարել ուղեղը: Նրան թույն են ներարկել, ինչը հանգեցրել է Իվանիսովիչի մահվան:
Էվթանազիայի պահին սենյակում է գտնվել նաև բրիտանացի միլիարդատեր Ալկի Դևիդը, որը գնել էր Իվանիսովիչի մահվան ուղիղ հեռարձակման իրավունքը: Այնտեղ էր գտնվում նաև Իվանիսովիչի կինը:
Պարզվել է, որ բրիտանացի միլիարդատերը բավական մեծ գումար է վճարել հիվանդի ընտանիքին նրա մահն ուղիղ եթերում հեռարձակելու համար: Հայտնի չէ, թե որքան գումար է վճարել Ալկին էվթանազիայի ենթարկվածի ընտանիքին, սակայն ակնհայտ է, որ նա ավելի մեծ գումար աշխատած կլինի մահն ուղիղ եթերում հեռարձակելու համար: Տեղեկացնենք նաև, որ Ալկին Մեծ Բրիտանիայի միլիարդատերերի ցուցակում զբաղեցնում է 45-րդ տեղը:
Նկարում աջից` Ալկին Դևիդն է, ձախից` Նիկոլայ Իվանիսովիչը։












































