Friday, 26 06 2026
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է
Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Դաղստանում ձերբակալել են ահաբեկչական ինտերնետ-համայնքի անչափահաս ղեկավարին

Մահացել է Արմեն Ջիգարխանյանը

Կյանքի 86-րդ տարում Մոսկվայում կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը։

Հայկական կինոյի ամենասիրված ու տարբերվող դերասաններից մեկի՝ Արմեն Ջիգարխանյանի ծննդյան օրն է հոկտեմբերի 3-ը:

Ջիգարխանյանը հայ հանդիսատեսի կողմից սիրված է իր կռվավար դերերով, անհաշտ ու շիտակ մարդու կերպարներով: Նա բազմաթիվ հայ և ռուս ռեժիսորների այցեքարտն է համարվել ու համարվում մինչ այսօր, թեպետ առողջական խնդիրների պատճառով դերասանն այլևս չի նկարահանվում, բայց ինչպես ինքն է ասում՝ ուշադիր հետևում է թատրոնի ու կինոյի անցուդարձին: Ջիգարխանյանը հայտնի է ոչ միայն որպես կինոյի դերասան, նա մեծ ու հրաշալի թատերական ուղի է անցել: Մոսկվայում երկար տարիներ դասավանդել է դերասանական վարպետություն, ավելին՝ հիմնել է Մոսկվայի դրամատիկական թատրոնը՝ «Театр Д» անվանմամբ:

Մանկություն և պատանեկություն

Արմեն Ջիգարխանյանը մոր հետ

Արմեն Ջիգարխանյանը ծնվել է Երևանում՝ 1935-ի հոկտեմբերի 3-ին: Տղան ընտանիքում երկրորդ երեխան էր: Երբ Ջիգարխանյանը վեց ամսական էր, հայրը լքում է ընտանիքը՝ թողնելով դստերն ու որդուն մոր խնամքին: Երեխաներին մեծացրել է նրանց խորթ հայրը, որին դերասանը հիշում է մեծ ջերմությամբ: Դերասանի մանկությունը տխուր պայամաններում է անցել. Հայրենական մեծ պատերազմը եռում էր, և ռազմաճակատից մռայլ լուրերը խանգարում էին ուրախ իրադարձություններին: Հետագայում դերասանը խոստովանում է, որ մանկության այդ ծանր հուշերի պատճառով չի սիրում տոնական արձակուրդներ ու նվերներ:

Արմեն Ջիգարխանյանը մանկուց երազել է դերասան դառնալ: Մայրը, սիրելով թատրոնը, որդուն հաճախ է տանում ներկայացումների, որտեղ տղան սիրահարվում է թատրոնին, իսկ արդեն գիտակից տարիքում որոշում է, որ իր կյանքի ուղին կապելու է միայն թատրոնի հետ:

Դպրոցն ավարտելուց հետո երիտասարդ Ջիգարխանյանը մեկնում է Մոսկվա՝ դերասանի մասնագիտությունը սովորելու: Սակայն նրան մերժում են ռուսերեն լավ չտիրապետելու պատճառով՝ չնայած այն բանին, որ Ջիգարխանյանը մեծացել էր ռուսալեզու միջավայրում և կատարելապես գիտեր լեզուն, սակայն արտասանությունը շատ տարբերվող էր: Երիտասարդը վերադառնում է տուն և 17 տարեկանից սկսում է աշխատել «Արմենֆիլմ» կինոնախագծում ՝ որպես օպերատորի օգնական:

2 տարի շարունակ Ջիգարխանյանը խնամքով պատրաստվում էր ընդունելության քննություններին: Երիտասարդը որոշում է այլևս ռիսկի չդիմել, ուստի մնում է Երևանում և փորձում է ընդունվել Արվեստի և թատրոնի ինստիտուտ, որտեղ էլ հանձնում է ընդունելության քննությունները: Ջիգարխանյանի դերասնական կենսագրությունը սկսվում է ընդունելությունից անմիջապես հետո:

Թատրոն

Նույնիսկ ինստիտուտի 1-ին կուրսում սովորելիս՝ 1955 թվականին Արմեն Ջիգարխանյանն առաջին անգամ հայտնվում է պրոֆեսիոնալ բեմ՝ խաղալով էպիզոդիկ դեր՝ Երևանի ռուսական դրամատիկական թատրոնում՝ «Իվան Ռյբակով» պիեսում: Երիտասարդ դերասանն անմիջապես սիրահարվում է հանդիսատեսին, ուստի 12 տարով ընդգրկվում է թատերախմբում, որի ընթացքում թատրոնում կատարում է ավելի քան 30 դեր:

Ջիգարխանյանը բեմում

Հիմնական դերակատարումները չէին տրվում դերասանին, բայցևայնպես Ջիգարխանյանին հաջողվում էր փայլուն մարմնավորել արտառոց դերակատարումները, որոնց իրականացման համար դերասանին շատ օգնում էր տարբերվող արտաքինը: Արմեն Ջիգարխանյանն ավարտել է թատերական ինստիտուտը 1958-ին ՝ հասցնելով արդեն հայտնի լինել մի քանի կերտած դերակատարումներով:

Ճակատագրական հանդիպումը

Դերասանի կյանքում ամենակարևոր իրադարձությունը Անատոլի Էֆրոսի հետ հանդիպումն էր, որը 1967-ին «Լենկ» թատրոնի ռեժիսորն էր: Նկատելով երիտասարդի տաղանդը՝ ռեժիսորը Ջիգարխանյանին հրավիրում է Մոսկվայի իր թատերախումբ: 60-ականներին Լենկոմի համբավը տարածված էր ամբողջ Սովետական ​​Միությունով մեկ, ուստի երիտասարդ դերասանը բաց չի թողնում այդ հրաշալի հնարավորությունը և տեղափոխվում է Մոսկվա:

«Լենկ» թատրոնի հետ համագործակցության ընթացքում Արմեն Ջիգարխանյանին հաջողվել է մասնակցել մի շարք ներկայացումների: Բայց որոշ ժամանակ անց դերասանը դուրս է գալիս թատրոնից, քանի որ Էֆրոսը դադարեցնում է տնօրենի լիազօրությունները թատրոնում: Չնայած այն հանգամանքին, որ նոր տնօրենը բավականին աջակցում էր երիտասարդ Արմենին, բայց առանց Անատոլի Էֆրոսի աշխատելն այլևս հաճույք չէր պատճառում Ջիգարխանյանին:

Ընդհանուր առմամբ, դերասանը 2 տարի աշխատել է Լենկոմում, այնուհետև սկսել է մասնակցել Վ.Մայակովսկու թատրոնի ներկայացումներին: Ջիգարխանյանն աշխատել է այս հաստատության հետ մինչև 90-ականների կեսերը: Նա ներգրավված էր «Տրամվայ ցանկության» հաջող ներկայացուման մեջ: Ընդհանուր առմամբ՝ Մայակովսկու թատրոնի հետ համագործակցությունը տևել է 27 տարի, որից հետո դերասանը հիմնել է իր սեփական թատրոնը և լքել է Մայակովսկու թատրոնի մշտական անձնակազմը:

Կինո

Պատանեկության տարիներին Արմեն Ջիգարխանյանը ցանկացել է խաղալ ֆիլմերում և, հետևաբար, ակտիվորեն մասնակցել է քասթինգներին: Սակայն նրան նկատել են բավականին ուշ: Երիտասարդը դեբյուտային փոքր դերով հայտնվում է 1959 թվականին նկարահանված «Փլուզումը» ֆիլմում, բայց ֆիլմը, ցավոք, գրեթե աննկատ է անցնում կինոարդյունաբերության աշխարհում:

«Здравствуйте, я ваша тетя» ֆիլմից

1960-1965 թվականներին Ջիգարխանյանը նկարահանվում է մի քանի ֆիլմերում, այդ թվում` «Ջրերը բարձրանում են» ֆիլմում կատարում է գլխավոր դերերից մեկը: Այս ֆիլմը հնարավորություն տվեց երիտասարդին գրավել Ֆրունզե Դովլաթյանի ուշադրությունը: Ջիգարխանյանը նկարահանվեց «Եռանկյունի» ֆիլում, որի համար էլ արժանացավ Հայաստանի պետական մրցանակ (և մինչ այժմ Արմեն Ջիգարխանյանը հպարտ է այս աշխատանքով):

«Եռանկյունի»

1980-ից 1989 թվականներին դերասանը նկարահանվել է 50 ֆիլմում, որոնց շարքերում ամենահայտնին «Թեհրան -43»-ն է:

Անձնական կյանքը

Դերասանի առաջին կնոջ՝ Ալլա Վանովսկայայի մասին քիչ բան է հայտնի: Նրանք միասին աշխատել են Երևանի ռուսական դրամատիկական թատրոնում: Դերասանուհին 14 տարի մեծ է եղել Ջիգարխանյանից, հանուն որի լքել է առաջին ընտանիքը: Զույգն ամուսնացած է եղել ավելի քան 10 տարի, որի արդյունքում ծնվել է նրանց դուստրը ՝ Ելենան:

Ծննդաբերելուց հետո պարզվում է, որ Ալլան լուրջ հոգեկան խնդիրներ է ունեցել, որունց պատճառով էլ Ջիգարխանյանը ստիպված է լինում վերցնել դստերը և ամուսնալուծության դիմում ներկայացնել:

Երկրորդ կինը

Երկրորդ կնոջը Ջիգարխանյանը հանդիպում է Մոսկվա տեղափոխվելուց առաջ: Տատյանա Վլասովան այդ ժամանակ Ռուսաստանից տեղափոխվել էր Երևան: Զույգն ամուսնանում է Մոսկվայում և Տատյանան մայրություն է անում Ելենային, իսկ Ջիգարխանյանն էլ խորթ հոր պարտականություններն է հանձն առնում առաջին ամուսնությունից Վլասովայի որդուն՝ Ստեփանին:

Ջիգարխանյանը երկրորդ կնոջ՝ տատյան Վլասովայի, դստեր և որդու հետ

90-ականների վերջում փոփոխություններ էին ուրվագծվում Ջիգարխանյանի անձնական կյանքում. դերասանը կնոջ համար տուն է գնում ԱՄՆ-ում և Տատյանան տեղափոխվում է ԱՄՆ, իսկ Ջիգարխանյանը մնում է Մոսկվայում և տարեկան 2 անգամ այցելում է Տատյանային, բայց շուտով այդ այցերը դադարեցվում են:

23 տարեկանում մահանում է Ջիգարխանյանի դուստրը՝ թունավորվելով սեփական մեքենայում ածխածնի երկօքսիդից:

Ջիգարխանյանը Տատյանա Վլասովայի հետ

Երրորդ ճակատագրականը

2014 թվականին հայտնի է դառնում, որ դերասանը նոր սեր ունի ՝ 35-ամյա Վիտալինա Ցիիմբալյուկ-Ռոմանովսկայան, նախկինում Ջիգարխանյանի թատրոնի երաժշտական ղեկավարը, իսկ 2015-ի հունիսից՝ նույն թատրոնի տնօրենը: Ջիգարխանյանը երիտասարդ կնոջ հետ մի քանի տարի ապրել է քաղաքացիական ամուսնության մեջ:

Ամուսինները հարաբերությունները պաշտոնապես արձանագրել են 2016-ի փետրվարի 25-ին: 2017-ի հոկտեմբերին Ջիգարխանյանի ընտանիքում սկանդալ է բռնկվում. նա ամունալուծության դիմում է ներկայացնում դատարան՝ հայտնելով, որ մեղադրում է կնոջը գողության մեջ, իսկ երիտասարդ կինն էլ իր հերթին հերքում է այս մեղադրանքը:

Ավելի ուշ դերասանը լրատվամիջոցներին տված հարցազրույցներին հայտարարեց, որ անշարժ գույքի բոլոր փաստաթղթերը գրված են իր երիտասարդ կնոջ անունով, ուստի ամուսնալուծվելու դեպքում նա այլևս ապրելու տեղ չի ունենա:

Երորդ կնոջ՝ Վիտալինա Ցիիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում